Author Archives: admin

Մոտ 18 մլրդ դրամի ներդրում․ թութուն և տանիքի ծածկեր արտադրողներն արտոնություն ստացան

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՋԼ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել թութունի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 49 աշխատատեղ 460 հազ ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվի մուտքը Հայաստանի տարածք

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվեն ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը։ Այս որոշումը կառավարությունն ընդունեց իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Առաջարկվում է այս երկրների քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Եվամիության, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր ...

Կարդալ ավելին »

Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը Ծաղկաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել 70-ամյա Հենրիկ Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 20.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Կարդալ ավելին »

Եզդիաբնակ Ֆերիկ գյուղի հիմնական դպրոցը կդառնա միջնակարգ. այստեղ սովորում է 44 աշակերտ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոցը» վերանվանել եւ դարձնել միջնակարգ դպրոց: Այդ փոփոխության արդյունքում ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում (միատարր եզդիաբնակ համայնք) գործող «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը կունենա միջնակարգ դպրոցի կարգավիճակ և առանց այլ բնակավայր տեղափոխվելու կլուծվի դպրոց հաճախող եզդի աշակերտների միջնակարգ կրթություն ստանալու հարցը: Նշենք, որ Ֆերիկի ...

Կարդալ ավելին »

Որոշ կառույցներ ԱԺ-ին պարտադիր հաղորդում կներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ

Կառավարությունն իր այսօրվա՝ հքոկտեմբերի 24-ի նիստում հավակություն տվեց ԱԺ կանոնակարգ օրենքում ոեւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագծին: Այս փաթեթը հեղինակել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արսեն Թորոսյանը: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի, Քննչական կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահների կողմից այդ մարմինների ...

Կարդալ ավելին »

Անհայտ կորած 23 զինծառայողի ընտանիք 300-հազարական դրամները կստանա նաև նոյեմբեր-դեկտեմբերին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց երկարաձգել անհայտ կորած զինծառա¬յողների ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը: Նշենք, որ նախատեսված է մինչև 2024թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով: Զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամա¬կան վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամե¬նամսյա դրամական վճարը վճարվել է մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ, որի արդյունքում 14.10.2024թ. դրությամբ դեռևս ...

Կարդալ ավելին »

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվել են ստուգումների մասին օրենքի փոփոխությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նիստի սկզբում ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Հաջորդիվ քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, այդ թվում՝ E-draft հարթակում տեղադրված` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ...

Կարդալ ավելին »

Մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերը պատճառած վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Պարզվել են սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գործունեության ընթացքում տնտեսվարողի կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող, ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայում Հայաստանը ներկայացնող նկարչուհի Լուիզա Գրագատին արժանացել է ոսկե մեդալի

Ֆրանսիայում՝ Բուշ դյու Ռոնում, կայացած մեծ ցուցահանդեսին, որին մասնակցել են նկարիչներ տարբերերկրներից, Հայաստանը ներկայացնող վաստակավոր գեղանկարիչ, խեցեգործ, քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Լուիզա Գրագատին արժանացել է ոսկե մեդալի։ Այդ մասին նա հայընել է «Հազարան բլբուլ» հաղորդաշարի ժամանակ։ Նկարչուհին հանդես է եկել նաև հայտարարությամբ։ «Աշխարհի ցանկացած կետում, որտեղ կլինի հայ համայնք, հայկական եկեղեցի և անհրաժեշտություն կլինի ստեղծել կամ վերականգնել եկեղեցիական պատկերներ, ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեի 1,767,235․8 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Մասնավորապես սեպտեմբեր ամսին բյուջեի 219,074․4 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. 2024թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 2․3%-ով և կազմել՝ 525,812 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 20․2%-ով և կազմել՝ 486,567․4 մլն ՀՀ դրամ։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader