Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 45493.66 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3163.17 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 3821.83 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 26159.12 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 25/09/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.6 դրամով և կազմել 382.85 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.1 դրամով և կազմել 451.57 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0198 դրամով և կազմել 4.5785 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 517.23 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ...
Կարդալ ավելին »«Սյունիք» օդանավակայան․ ժամանակավոր դադարը պայմանավորված է «ՆովԷյրի» ինքնաթիռի տեխսպասարկումամբ
«Սյունիք» օդանավակայանը հայտարարում է, որ հակառակ այսօր լրատվամիջոցներում տարածված հրապարակումների, օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը։ Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է բացառապես չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով։ Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ և կանոններով։ Երևան-Կապան-Երևան չվերթը կվերսկսվի օդանավի տեխնիկական աշխատանքները ավարտելուց ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը հոկտեմբերի 7-ին հրավիրում է խաղային համակարգերի միջազգային մատակարարների հետ հանդիպման
Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հոկտեմբերի 7-ին կազմակերպում է խաղային գործունեության վերահսկողության համակարգերի միջազգային մատակարարների համար նախատեսված շուկայի հետազոտության առցանց հանդիպում։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն է ներկայացնել առաջիկայում նախատեսվող միջազգային մրցույթի պայմանները՝ ուղղված Ազգային խաղային վերահսկողության համակարգի օպերատորի ընտրությանը, ինչպես նաև խթանել ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների ներգրավվածությունը գործընթացում։ Քննարկման ընթացքում կտրամադրվի մրցույթի կազմակերպման մեխանիզմների և մասնակցության ...
Կարդալ ավելին »2025-ի վերջին Եվրահանձնաժողովը ռուսներին վիզայի տրամադրման նոր ռազմավարություն կներկայացնի
Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոր ռազմավարություն է մշակում՝ ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու վերաբերյալ, որը կներկայացվի 2025 թվականի վերջին։ Այդ մասին Բրյուսելում հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Մարկուս Լամմերտը։ «Ինչ վերաբերում է ռազմավարությանը, որը մենք կներկայացնենք տարեվերջին, ապա նոր վիզային ռազմավարությունն իսկապես մշակման փուլում է», – ասել է նա։ Նախկինում եվրոպական Politico պարբերականը հայտնել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է խստացնել իր դիրքորոշումը Ռուսաստանի ...
Կարդալ ավելին »Financial Times. Եգիպտոսի ամենահարուստ մարդը 50 միլիարդ դոլար է ներդնում ԱՄՆ-ում
Միլիարդատեր Նասեֆ Սավիրիսը, որը համարվում է Եգիպտոսի ամենահարուստ մարդը, պլանավորում է իր բիզնեսի խոշոր վերակառուցում, որը ներառում է մինչև 50 միլիարդ դոլարի ներդրումներ Միացյալ Նահանգներում ենթակառուցվածքային նախագծերում՝ ըստ բրիտանական Financial Times (FT) թերթի։ Սպասվում է, որ շուտով կհայտարարվի Սավիրիսի քիմիական և պարարտանյութերի OCI Global ընկերության և նրա ընտանիքի շինարարական հոլդինգային ընկերության՝ Orascom Construction-ի միաձուլման մասին։ Նոր կազմակերպությունը կգրանցվի Աբու Դաբիում։ ...
Կարդալ ավելին »Gemini 2.5՝ նոր սերնդի AI
Google DeepMind-ը ներկայացրել է իր նորագույն և հեղափոխական Gemini 2.5 մոդելը, որը կոչված է ընդյայնել արհեստական բանականության կարողությունները՝ ծրագրավորման, ռոբոտաշինության, ստեղծարարության և ինտերակտիվ հավելվածների ոլորտներում։ Առանցքային նորամուծություններից է Gemini 2.5 Pro Preview-ն, որն առաջարկում է ծրագրավորման բարձր արդյունավետոթյուն և հնարավորություն է տալիս ստեղծել առավել հագեցած ու ինտերակտիվ ցանցային հավելվածներ։ Իր հերթին, Gemini-ի հիմքի վրա ստեղծված AlphaEvolve ծրագրավորող «գործակալն» ացնում է ...
Կարդալ ավելին »Նավթի գներ. 24/09/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.76%-ով և կազմել 61.90 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.18%-ով և կազմել 66.16 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 24/09/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.72%-ով և կազմել 3780.60 դոլար, արծաթի գինն աճել է 0.41%-ով և կազմել 44.14 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 1420.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 24/09/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 46381.54 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 6693.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 22788.98 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ