Author Archives: admin

Ռեկորդ․ Nissan Qashqai-ն անցել է ամբողջ Մեծ Բրիտանիան մեկ լիցքավորմամբ

Nissan-ը կրկին հաստատել է իր տնտեսման ռեկորդը․ Qashqai քրոսովերը e-Power հիբրիդային համակարգով մեկ բաք բենզինով անցել է Մեծ Բրիտանիան ծայրից ծայր։ Ընդհանուր ուղին կազմել է 837 մղոն (1347 կմ)։ Այսպիսով, Qashqai-ն գերազանցել է նաև 2007-ի առաջին սերնդի դիզելային տարբերակի արդյունքը: Ճանապարհորդությունը տևել է 18 ժամ երկու օրում, իսկ վերջնակետում մեքենան ուներ վառելիքի պաշար ևս մոտ 160 կմ-ի համար։ e-Power համակարգը ...

Կարդալ ավելին »

Apple-ը Հնդկաստանում ընդլայնել է նոր iPhone-ի արտադրությունը

Apple-ն ընդլայնել է չորս նոր iPhone 17 մոդելների արտադրությունը Հնդկաստանում գտնվող հինգ գործարաններում՝ ԱՄՆ մատակարարումների համար՝ փորձելով նվազեցնել արտադրական գծերից կախվածությունը Չինաստանում։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ տվյալների՝ սա առաջին դեպքն է, երբ նոր սմարթֆոնների շարքն ամբողջությամբ, այդ թվում՝ Pro մոդելները, արտադրվում է Հնդկաստանում՝ ամերիկյան շուկայի համար։ Նշվում է, որ ընկերությունը ավելացրել է Հնդկաստանում ...

Կարդալ ավելին »

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Օգոստոսի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամին 2-5 մ/վրկ է։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ ջերմաստիճանը մի փոքր կնվազի։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը կեսօրին՝ +33+35 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +26+30, Կոտայքի լեռներ՝ ...

Կարդալ ավելին »

ACT Քոլեջը պաշտոնապես բաց է. կրթություն՝ արվեստի և տեխնոլոգիաների խաչմերուկում

Օգոստոսի 20-ին՝ հանդիսավոր մթնոլորտում և մշակութային ծրագրի ուղեկցությամբ, կայացավ Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջի (ACT College) պաշտոնական բացման արարողությունը։ Նորաստեղծ կրթական հաստատությունը գործում է միավորելով արվեստն ու տեխնոլոգիան մեկ հարթակում։ ACT Քոլեջի առաքելությունն է ձևավորել նոր սերունդ՝ պատրաստ ապագայի պահանջներին ու մարտահրավերներին՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում։ Ուսանողները ստանում են գործնական գիտելիքներ և կիրառական փորձ՝ կառուցելով իրենց մասնագիտական ուղին ինովացիայի և ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում հայտնաբերվել է 7 հետախուզվող. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ը: Բացահայտվել է 176 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 66 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու ...

Կարդալ ավելին »

Նոր գործակցության մեկնարկ․ «Հայասա մետալ-Կանադայի» տնօրենը՝ ՀՀՄԱ-ում

Հայաստանում է միջազգային հայտնի երկրաբան, երկրաբանության միջազգային փորձագետ Դենիս Մուրը։ Վերջինս Հայաստանում խոշոր ներդրումային ընկերության՝ «Հայասա մետալ-Կանադա» կանադական ընկերության (նախկինում՝ «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի») հիմնադիր տնօրենն է։ Աշխատանքային համագործակցության շրջանակներում ընկերության պատվիրակությունը՝ ի դեմս Դենիս Մուրի, հանդիպեց «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի» փոխնախագահ, Կառավարության և հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանի հետ։ Տիկին Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց այցի և գործակցության պատրաստակամության ...

Կարդալ ավելին »

Մասկին հրահանգել են դատարանի առաջ կանգնել նախընտրական «վիճակախաղի» գործով

Տեխասի Օստին քաղաքի շրջանային դատավոր Ռոբերտ Փիթմանը որոշում է կայացրել, որ Իլոն Մասկը պետք է դատարանի առաջ կանգնի 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ «տատանվող» նահանգներում 1 միլիոն դոլարի խաղարկության հետ կապված գործով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Մասկը, իր քաղաքական կոմիտեի՝ America PAC-ի միջոցով, այդ ժամանակ տատանվող նահանգներում ամեն օր 1 միլիոն դոլար է բաժանել։ Գումարը շահելու հնարավորություն ունենալու ...

Կարդալ ավելին »

Պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ձյան փաթիլներ» արտադրական կոոպերատիվին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ․Առինջ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Nostalgia», «Ձյունիկ»», «Մանկական» (արտ․՝ 09․06․2025թ.) արտադրատեսակների նմուշները «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ ...

Կարդալ ավելին »

Փաշինյան. Հայաստանի ու Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի իրավական-քաղաքական հենքի վրա

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների հետ կապված հարցերը պետք է լուծվեն իրավական-քաղաքական հենքի վրա։  Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե անկլավ-էքսկլավների վերաբերյալ ի հայտ գան Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցած իրավական հիմքեր, ապա  դրանց հետ պետք է առերեսվել։ «Ես ադրբեջանցիներին ասել եմ, որ անկլավների վերաբերյալ իրավական հիմքեր չկան, նրանք ասել են՝ ունենք ...

Կարդալ ավելին »

Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն օգոստոսի 20-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։  Lրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այո, Արսեն Թորոսյանը նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Ասեմ ավելին՝ Արեն Մկրտչյանն էլ նշանակվելու է Լոռու մարզպետ»,- ...

Կարդալ ավելին »
ajax-loader