Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին այսօրվանից սահմանափակումներ կգործեն։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Ռուս-վրացական սահման տանող ճանապարհին հատուկ ռեժիմ կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 6-ը։ «Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին 126-րդ կմ–ին իրականացվող հողային աշխատանքների պատճառով ճանապարհի երթևեկելի հատվածը կնեղացվի: Այդ պատճառով ամեն օր ժամը 06:00-ից մինչև 10:00-ն կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը»–նշված է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »Author Archives: admin
NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 08/10/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 2.15%-ով և կազմել 3996.20 դոլար, արծաթի գինն աճել է 0.90%-ով և կազմել 48.40 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.85%-ով և կազմել 1658.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 08/10/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 46694.97 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 6740.28 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 22941.67 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ 08/10/25
Եվրոպական ֆոնդային բորսաների հոկտեմբերի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 24378.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.36%-ով և կազմել 7971.78 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 9479.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 1005.22 կետ:
Կարդալ ավելին »Ծաղկաձորում 17 ժամ ջուր չի լինի
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 8-ին ժամը 07.00-24.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը: Այդ մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Կարդալ ավելին »Մրցանակաբաշխություն՝ հանքագործության թեմայով լրագրողական նյութերի համար
«Հանքարդյունաբերություն Հայաստան 2025» միջազգային ֆորումի շրջանակում ամփոփվեց «Հանքարդյունաբերություն 2025» լրագրողական մրցույթը։ Մրցանակները հանձնեցին Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը և Տնտեսական լրագրողների ակումբի ղեկավար Աննա Բաղդասարյանը։ Հանքարդյունաբերության ոլորտի լուսաբանումը հայկական մեդիադաշտում ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանը ejc.am-ի հետ զրույցում բավարար չի գնահատում։ Նրա խոսքով՝ հիմնական լուսաբանումները մասնագետների կողմից տրված պարզաբանումներն են, իսկ հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները հիմնականում ներկայացվում են հասարակական կազմակերպությունների ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը՝ COP 17-ին ընդառաջ․ ոլորտում կենսաբազմազանության պահպանության ծրագրի մրցույթ
Հոկտեմբերի 3–4-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը ( Mining Armenia Forum)։ Արդեն երկրորդ տարին ԶՊՄԿ-ն Ֆորումի գլխավոր հովանավորն է, իսկ այս տարի այդ պատասխանատվությունը կիսել է Lydian Armenia ընկերությունը։ Ոլորտի աճող կարևորությունն ընդգծվում է այն հանգամանքով, որ ֆորումի կազմակերպմանը միացել են ամենատարբեր ոլորտների ընկերություններ։ Այսպես, ֆորումի հովանավորն է նաև Ameriabank CJSC-ը, գործընկերներն են՝ @kpmg.armenia , Grant Thornton Armenia , ...
Կարդալ ավելին »Հարթակ՝ քննարկելու ոլորտի հնարավորությունները և մարտահրավերները․ Mining Armenia Forum
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը:
Կարդալ ավելին »Վարդան Ջհանյան․ կանադական ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման համար
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը հաջողված է հանարում Ծաղկաձորում հոկտեմբերի 4-ին ավարտված Mining Armenia Forum 2025 (MAF25) միջազգային համաժողովը, որը միտված էր Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանը։ Այս մասին նա նշեց՝ ազդարարելով նաև Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման վերաբերյալ կանադական ընկերություններից մեկի հետքրքրվածության մասին։ Այդ ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել, եթե հետախուզական աշխատանքները հաստատեն տվյալ ...
Կարդալ ավելին »Ռոման Խուդոլի. եթե ոչինչ չարվի, Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտը կանգ կառնի
Մինչեւ 2038թ․ Հայաստանում կարող են մնալ հանքարդյունաբերության ոլորտում գործող շատ քիչ ընկերություններ: Մնացած ընկերությունները կարող են լքել երկիրը, եթե ոչինչ չձեռնարկվի, որի դեպքում արդյունաբերությունը կկանգնի: Այս մասին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ հայտնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գործադիր տնօրեն Ռոման Խուդոլին: Նրա խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում նոր պաշարներ չեն հայտնաբերվել, եւ երկրում նոր ձեռնարկություններ չեն ստեղծվել: Սա ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ