Author Archives: admin

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 279 857 դրամ

2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,857 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6․4% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.5%-ով և կազմել 217,449 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.3%-ով և կազմել 304,702 դրամ։

Կարդալ ավելին »

Չինաստանը՝ 2030-ի լուսնային առաքելության մասին

Չինաստանի տիեզերական գործակալությունը (CMSA) ներկայացրել է գովազդային հոլովակ, որը պատմում է գալիք լուսնային առաքելության միջոցառումների մասին, որը նախատեսվում է իրականացնել 2030թ.։ Այս մասին տեղեկացրել է «Новая наука»-ն։ Ներկայում աշխատանքը կենտրոնացած է կարեւոր տեխնոլոգիաների թեստավորման վրա in situ առաքելության եւ շրջանաձեւ ճամփորդության համար Երկրի եւ Լուսնի միջեւ։ CMSA-ի տեսահոլովակում ցույց է տրված, որ առաքելությունը ներառելու է Չանչժեն-10 հրթիռի երկու արձակում։ Հրթիռները ...

Կարդալ ավելին »

Հոգևորականը ջիու-ջիտսուի իր հմտություններով վնասազերծել է եկեղեցի ներխուժած կողոպտչին

Երբ Գոհաբանության օրը կողոպտիչը ներխուժել է Կալիֆորնիայի եկեղեցի, բախվել է անսպասելի խոչընդոտի. քահանայի, որը տիրապետել է  մարտարվեստի և որոշել պաշտպանել իր աղոթքի տունը: Քահանա Նիկ Նևեսը Անտիոքի First Family Church է եկել հինգշաբթի վաղ առավոտյան տագնապի ազդանշանի հնչելուն պես, CNN-ին է պատմել նա: Գալով եկեղեցի՝ տեսել է, որ լուսամուտը կոտրված է, իսկ դուռը՝ վնասված։ Տղամարդը կացնով կոտրել էր եկեղեցու պատուհանը, ...

Կարդալ ավելին »

Առաջարկվում է ՏՏ շրջանառության հարկը 5-ի փոխարեն սահմանել 1 տոկոս

Կառավարությունն առաջարկում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը գործող 5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: ԲՏԱ ոլորտի ընկերություններին պետական աջակցություն, հարկային արտոնություններ նախատեսող փաթեթն առաջին ...

Կարդալ ավելին »

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 29-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել շուրջ 60 միլիոն արժողությամբ «Երասխ-1» զորամասն օտարելու մասին Պաշտպանության նախարարության և Է.Ա.-ի միջև 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, որպես հետևանք՝ դատարանն անվավեր է ճանաչել Է.Ա.-ի անվամբ կատարված իրավունքի գրանցումը: Հաղորդագրության մեջ նաև հիշեցվում է, որ Գլխավոր դատախազության ...

Կարդալ ավելին »

2025-ի ոչ աշխատանքային օրերը

Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ Ամանոր և Ծննդյան տոները  նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ։ Հունվարի 6-ին նշվում է Սուրբ Ծննդյան և Հայտնության օրը, որը նույնպես ոչ աշխատանքային օր է։ Ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը՝ Բանակի օրը։

Կարդալ ավելին »

Սպասվում են թույլ տեղումներ

Դեկտեմբերի 3-ի գիշերը հանրապետության առանձին վայրերում սպասվում են թույլ տեղումներ, օրվա մնացած ժամերին ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի 1+1, վաղը ցերեկը՝ +5+7։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2+3, Կոտայքի լեռներում ...

Կարդալ ավելին »

Ֆիզիկական անձանց ոչ անձնական ապրանքի համար հայտարարագիր կարող է լրացնել նաև մաքսայինը՝ առցանց և անվճար․ ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեղեկություն ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ոչ անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու վերաբերյալ։ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության և տեսանյութի մեջ իրազեկվում է, որ մաքսային բարեփոխման արդյունքում, ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող են լրացնել ոչ միայն ֆիզիկական անձը կամ մաքսային միջնորդը, այլ  դա կարող է  անել նաև մաքսային ...

Կարդալ ավելին »

Մոտ 100 ֆուտբոլի երկրպագու է զոհվել Գվինեայում

Գվինեայի Նզերեկորե քաղաքում մոտ 100 ֆուտբոլային երկրպագու է զոհվել հանդիպման ժամանակ մրցավարի ցույց տված կարմիր քարտից եւ նշանակած 11-մետրանոցից հետո սկսված անկարգությունների հետեւանքով, հաղորդում է Barron’s-ը։ Ոստիկանությունը տրիբունաներում կիրառել է արցունքաբեր գազ, ինչից հետո հազարավոր երկրպագուներ փորձել են դուրս գալ ստադիոնից։ Զոհերի մեծ մասը հրմշտոցի, ստադիոնի պատերից ընկնելու եւ արցունքաբեր գազից խեղդվելու հետեւանքով է։ Հանդիպումը Գվինեայի խռովարարների առաջնորդ, 2021-ին պետական ...

Կարդալ ավելին »

Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այդ մասին հայտնում են ԿԲ-ից: Գոհար Գասպարյանը (1924-2007 թթ.) օպերային արվեստի մեծանուն հայ երգչուհի էր, ում կոչում էին «Հայաստանի սոխակ», և նրա արվեստը դարձել է հայ մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և ...

Կարդալ ավելին »
ajax-loader