Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 54 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 66.750 մլն դրամ: ՊԵԿ-ից հայտնում են, որ երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 26 դեպքով 26 հարկ վճարող տուգանվել է 58 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արթիկի 17-ամյա բնակիչը մեկական կեղծ 10-հազարանոց թղթադրամ է տվել 3 հոգու. նա ձերբակալվել է
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել Ամանորի նվերների վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից: Ոստիկանությունից հայտնում են, որ կեղծ թղթադրամները վերցվել են: 17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն նախաձեռնում է հարցում՝ ծառայությունների որակը բարելավելու նպատակով
Ներքին գործերի նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը հանրության շրջանում նախաձեռնում է հարցում: Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հարցումը նպատակ ունի հավաքագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, հաշվառման-քննական ծառայությունների, թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման ոլորտներում ծառայությունների մատուցման հետ կապված խնդիրները և բարելավելու մատուցման որակը։ «Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ծառայությունների մատուցման գործընթացների վերաբերյալ քաղաքացիների կարծիքը»,- նշված է ՆԳ նախարարության տարածած ...
Կարդալ ավելին »Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին մեկօրյա սուգ է հայտարարվել Azerbaijan Airlines ընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Azertag լրատվական գործակալությունը հաղորդել է, որ համապատասխան հրամանագիրն ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը կաշխատի որոշակի սահմանափակումներով. քովիդի թեսթը կրկին դրական է
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի քովիդի թեսթը կրկին դրական է: Այդ մասին տեղեկանում է վարչապետի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից: «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Պատճառն օրեր առաջ ախտորոշված քովիդն է։
Կարդալ ավելին »Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է ինչպես Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունում (ԱՊՀ): Նրա կարծիքով՝ այդ մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը բազմաթիվ դիվիդենտներ են ստանում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։ «Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, ...
Կարդալ ավելին »Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման համար կարող է վարկի երաշխիք տրամադրել
Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիայի» տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը: Այդ մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի: Հիմա «Լիդիան»-ից մեր գործընկերներն ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն կարևոր նախագծեր է մշակել՝ հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում Ներքին գործերի նախարարությունը մշակել է մի շարք նախագծեր, որոնք կբարելավեն քաղաքացիների կյանքը և կյուրացնեն վարչարարությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Քաղաքացիներից ստացված առաջարկների հիման վրա՝ – Քաղաքացիները կկարողանան ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում առցանց եղանակով ընտրել իրենց համար նախընտրելի օրը և վայրը՝ տեսնելով ամենամոտ ազատ օրերը։ Վարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման ...
Կարդալ ավելին »Հայաստանը մյուս տարի ավելի շատ է դոլարային պարտք վերցնելու. նախարար
Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում դրամային պարտքի կշիռը մյուս տարի փոքր-ինչ կարող է նվազել, կառավարությունը, արտարժութային կարիքներից ելնելով, մտադիր է 2025-ին ավելի շատ դոլարային պարտք վերցնել, քան այս տարի: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պարտքի մարման ժամանակացույցով 2025 թվականից մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, մոտ 780 մլն դոլարի՝ սպասարկում»,-ասաց Հովհաննիսյանը: Դեֆիցիտի ֆինանսավորման ...
Կարդալ ավելին »Բնակարանների գները՝ Երևանում
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024 թ․-ի հոկտեմբերի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի հոկտեմբերին կազմել է 906,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․4% աճ։ Արաբկիր վարչական շրջանում՝ 644,800 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3․8% աճ։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 490,000 դրամ։ 2023թ․-ի ...
Կարդալ ավելին »