Author Archives: admin

FT․ Չինաստանն սկսել է ծնելիությունը խթանող քարոզչություն

Չինաստանն ակտիվացրել է ծնելիության խթանման հանրային քարոզչությունը։ Այս մասին տեղեկացրել է Financial Times թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ տեղի իշխանությունները հանրային քարոզչության շրջանակում զանգահարում են ամուսնացած կանանց, որպեսզի իմանան երեխաներ ունենալու նրանց պլանների մասին։ Թերթը տեղեկացրել է, որ ոմանց նաեւ հրավիրում են բժշկական հետազոտման, իսկ որոշ դեպքերում առաջարկում են սուբսիդիա երեխայի ծնվելու համար։ Բացի այդ, չինական համալսարաններ են ուղարկվել ուղեցույցներ միայնակ ուսանողների համար ...

Կարդալ ավելին »

ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության հիմքում կարևորվում ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 26/12/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.04%-ով և կազմել 70.10 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.18%-ով և կազմել 73.65 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 26/12/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 19848.77 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 7282.69 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 8136.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 26/12/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 43297.03 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.10%-ով և կազմել 6040.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.35%-ով և կազմել 20031.13 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 26/12/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.15%-ով և կազմել 2635.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 30.28 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.83%-ով և կազմել 960.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,4 տոկոսով

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 7․4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն։ Նշվում է, որ նոյեմբերին այդ ցուցանիշը մեկամսյա կտրվածքով մնացել է անփոփոխ, սակայն 1․2 տոկոսով բարձր է եղել 2023 թվականի նույն ամսվա տվյալից։ Այս տարվա առաջին 11 ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 7․6 տոկոսով է գերազանցել ...

Կարդալ ավելին »

Տեղումներ չեն լինի, բայց կցրտի

Դեկտեմբերի 26-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 2-4 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կիջնի 4-6 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +5+7։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0+3, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +1+4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +5+7, ...

Կարդալ ավելին »

«Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ»․ ցուցահանդես՝ Պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանում դեկտեմբերի 26-ից կվերաբացվի մշտական ցուցադրությունից ևս մեկ հատված՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով։ Ցուցադրությունն ընդգրկում է Կիլիկիայում հայկական պետության գոյության ժամանակահատվածը՝ 11-14-րդ դարերը։ Ցուցադրությունում ներկայացված են թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ: Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ մասունքներն են, որոնք ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն տվյալներ կհավաքի բջջային կապի բոլոր բաժանորդների գտնվելու վայրի մասին

Թվային զարգացման նախարարությունը «Գոստեխ» հարթակում բջջային օպերատորներից բաժանորդների գեոտրագծերի հավաքագրման ծառայություն է մշակում, պարզել է Forbes-ը։ Սա ներառում է գտնվելու վայրի և շարժման տվյալները: Գործակալությունը պնդում է, որ նրանք անանձնական են լինելու՝ նախատեսում են դրանք օգտագործել պետական ​​կառավարման բարելավման համար։ Ծառայությունը նախատեսվում է գործարկել 2025 թվականի սկզբին։ «Անանուն տվյալների շնորհիվ կառավարությունը կկարողանա ավելի արդյունավետ որոշումներ կայացնել։ Օրինակ՝ հասկանալու համար, թե ...

Կարդալ ավելին »
ajax-loader