«Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ»․ ցուցահանդես՝ Պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանում դեկտեմբերի 26-ից կվերաբացվի մշտական ցուցադրությունից ևս մեկ հատված՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով։

Ցուցադրությունն ընդգրկում է Կիլիկիայում հայկական պետության գոյության ժամանակահատվածը՝ 11-14-րդ դարերը։

Ցուցադրությունում ներկայացված են թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ:

Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ մասունքներն են, որոնք հնարավորություն կտան այցելուներին հետևելու Կիլիկիայի իշխանապետության կայացման և հայոց պետության ստեղծման ու զարգացման ընթացքին։        

ajax-loader