Author Archives: admin

Brent-ն էժանացել է․ մեկ բարելը՝ 80,64 դոլար

Երկուշաբթի նավթի գներն իջնում են, թրեյդերները զգուշավոր դիրք են գրավում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ։ Brent-ի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,15 դոլարով (0,19 տոկոս)՝ մեկ բարելը 80,64 դոլար։ Ուրբաթ օրը Brent-ն էժանացել է 0,5 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 80,79 դոլար։ WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,05 դոլարով (0,06 տոկոս) մեկ բարելը 77,34 դոլար։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը էժանացել էր 0,46 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 77,39 դոլար։

Կարդալ ավելին »

Bitcoin-ի արժեքն ընկել է մինչև 99 հազար դոլար Մելանիա Թրամփի՝ կրիպտոարժույթ թողարկելու ֆոնին

Binance հարթակի տվյալներով՝ բիթքոինի գինն իջել է 100 հազար դոլարից՝ Մելանիա Թրամփի մեմքոինի թողարկման ֆոնին: Հունվարի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 23-ի տվյալներով բիթքոինի արժեքը կազմել է 106 422 հազար դոլար։ Մեմքոինը կրիպտոարժույթ է, որը ստեղծվում է որպես սոցիալական փորձ: Դրա գինը կախված է այն հանրաճանաչ երեւույթից, որի հիման վրա ստեղծվում է։ Օրինակ, մեմքոինը, ինչպիսին է politifi-ն, politic (քաղաքական) եւ finance (ֆինանսներ) բառերի խառնուրդը, ստեղծվում է ի աջակցություն այս կամ այն քաղաքական գործչի: Այս ձեւաչափի կրիպտոարժույթները որեւէ արժեք կամ կիրառություն չունեն եւ սպեկուլյատիվ ֆինանսական գործիք են:

Կարդալ ավելին »

Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են Opel-ն ու BMW-ն, կան տուժածներ

Հունվարի 20-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արտյոմ Բ.-ի վարած «BMW» և Երևանի բնակիչ 26-ամյա Բաբկեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Կայքի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են մեկը՝ «Աստղիկ», մյուսն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։  Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ...

Կարդալ ավելին »

Հողմիկ Սարգսյան․ անմնացորդ նվիրվածություն՝ երկրաբանության կայացման գործում

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը շարունակում է իր 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, հայտնում է բուհի ֆեյսբուքյան էջը։ Այդ շրջանակում ներկայացվել է հերթական հոլովակը, այս անգամ՝ երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան Հողմիկ Հմայակի Սարգսյանի մասին, որն իր անմնացորդ նվիրվածությունն է ունեցել ոլորտի զարգացման և կայացման գործում և որը երկրաբանությունը համարում էր կյանքի շարունակականության և զարգացման կարևոր բաղադրիչ։ Հողմիկ Սարգսյանի ...

Կարդալ ավելին »

Վթարային շենքերի 57 ընտանիք վերաբնակեցվել է, 5 ընտանիք չի համաձայնել Երևանի քաղաքապետարանի առաջարկած պայմաններին

Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի 10 և 10/1 վթարային շենքերի 57 ընտանիք  վերաբնակեցվել են՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման և առկա բնակարանային ֆոնդից բնակարանների տրամադրման միջոցով։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը։ «Նշված շենքերում մնացել է 5 ընտանիք, որոնք չենբ համաձայնել մեր կողմից ներկայացված պահանջներին և ներկայացրել են ոչ ...

Կարդալ ավելին »

Թրամփը նախատեսում է ստորագրել մոտ 100 հրամանագիր երդմնակալությունից անմիջապես հետո

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է պաշտոնավարման առաջին օրը ստորագրել գրեթե 100 հրամանագիր: Այս մասին հայտնել են լրագրողները։ «Պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի ժամվա ընթացքում ես կստորագրեմ տասնյակ հրամանագրեր, որոնց թիվը կհասնի հարյուրի»,- մեջբերել են լրագրողները ԱՄՆ ընտրյալ նախագահի խոսքերը։ Թրամփն ավելացրել է, որ փաստաթղթերն ուղղված են լինելու «շատ բաների չեղարկմանը, որոնք արել է [ԱՄՆ հեռացող նախագահ Ջո] Բայդենը»։ Ավելի վաղ Թրամփի ընտրական շտաբի տնտեսական գծով ավագ խորհրդական Սթիվեն Մուրն ասել էր, որ պետության նոր ղեկավարը կարող է ստորագրել 50-100 հրամանագրեր իր պաշտոնավարման առաջին օրը, իսկ հաջորդ շաբաթներին սպասվում է ավելին: Տնտեսագետը կարծում է, որ հրամանագրերի մեծ մասը նվիրված է լինելու էներգետիկ խնդիրներին։ Թրամփն, օրինակ, կարող է չեղարկել Բայդենի հրամանները՝ կապված ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին ավտովթարից մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը

Ազգային ժողովի պատգամավորները նախքան հերթական նիստը սկսելը 1 րոպե լռությամբ հարգեցին օրեր առաջ ավտովթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը։ Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը: Նա եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։

Կարդալ ավելին »

«Ջերմուկի» արտադրողի դեմ 1,5 մլրդ ռուբլու հայց է ներկայացվել

Վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսեւի ընտանիքը, որը թունավորվել էր «Ջերմուկ» հանքային ջրով, 1,5 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել արտադրողի դեմ, գրել է «Коммерсант» պարբերականը։  2024թ. փետրվարին տեղեկացվել էր, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափող այրվածք է ստացել այն բանից հետո, երբ խմել է «Ջերմուկ» հանքային ջուրը։  Ջրի փոխարեն շշում քացախ է եղել։ Ավելի ուշ տղամարդը մահացել է հիվանդանոցում։ «Ռոսպոտրեբնադզորը» այն ժամանակ դադարեդրել էր «Ջերմուկի» ...

Կարդալ ավելին »

«Երևանի ավտոբուս»-ում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը

«Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը, դեռ թափուր է 115 հաստիք: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։ «Եթե նախորդ շաբաթվա ինտենսիվությամբ առաջ գնանք, այս շաբաթ թափուր հաստիքները կավարտվեն»,–հավելեց Բեգլար Կիրակոսյանը։

Կարդալ ավելին »

Սիսիանի և Կապանի շրջաններում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 9:05-ի դրությամբ, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Բաղրամյանի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդալ ավելին »
ajax-loader