Author Archives: admin

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 30/01/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունվարի 30-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 3.02%-ով և կազմել 42,022,399.65 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 3.04%-ով և կազմել 105,512.34 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.94%-ով և կազմել 3,198.74 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.030316223 (-1.06%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 3.16%-ով և կազմել 430.04 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 29/01/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 19848.77 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7282.69 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 8136.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 29/01/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 43325.80 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 6037.59 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 20020.36 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 29/01/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.97%-ով և կազմել 69.69 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.66%-ով և կազմել 73.33 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 29/01/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.33%-ով և կազմել 2652.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.16%-ով և կազմել 30.45 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.59%-ով և կազմել 966.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Մինչև 2026-ը գինու համաշխարհային շուկայի եկամուտները կկրճատվեն 1,8%-ով

Մինչև 2025 թվականը գինու համաշխարհային շուկայի եկամուտները կհասնեն 347.1 միլիարդ դոլարի, որից ավելի քան 177.1 միլիարդ դոլարը գոյացել է սուպերմարկետների վաճառքից, իսկ ավելի քան 169.9 միլիարդ դոլարը՝ ռեստորաններում, բարերում և նմանատիպ հաստատություններում: Նույն տվյալների համաձայն՝ խանութներում և շուկաներում գինու վաճառքից եկամուտները 2025-2029 թվականներին տարեկան կավելանան 1.73%-ով: Բացի այդ, ակնկալվում է, որ գինու համաշխարհային շուկան մինչև 2026 թվականը կնվազի 1.8%-ով: Հարկ ...

Կարդալ ավելին »

Պակիստանը կարտադրի Tesla Cybertruck-ի պատճենը

Պակիստանը պատրաստում է Tesla Cybertruck-ի էժան պատճենը: Նշվում է, որ մեքենան կառուցված է անհայտ փիկափ մեքենայի հիման վրա: Մեքենայի կառուցումն արժեցել է 3 միլիոն պակիստանյան ռուփի` 10-12 հազար դոլար: ԱՄՆ-ում օրիգինալ Tesla Cybertruck-ի գները սկսվում են 70 հազար դոլարից: Tesla Cybertruck-ի պակիստանյան տարբերակը բնօրինակի համեմատ փոքր է՝ ավելի կարճ, ավելի ցածր, ավելի նեղ: Տեղեկություն չկա, թե ինչ շարժիչ է տեղադրված ...

Կարդալ ավելին »

Meta-ն 60-65 միլիարդ դոլարի ներդրում կանի

Ամերիկյան Meta-ն այս տարի ծրագրում է 60-65 միլիարդ դոլարի սահմաններում կապիտալ ծախսեր անել՝ 2024 թվականին սպասվող 38-40 միլիարդ դոլարի դիմաց: Այս մասին գրել է ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում: FactSet-ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում էին, որ 2025 թվականին ընկերության ներդրումները կկազմեն 51.4 միլիարդ դոլար: Մասնավորապես, Meta-ն մտադիր է տվյալների կենտրոն կառուցել, որն «այնքան մեծ կլինի, որ կընդգրկի ...

Կարդալ ավելին »

Նանոմասնիկներով ոսկե եռանկյունիները՝ քաղցկեղի բուժման առանցք

Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականների խումբը մշակել է քաղցկեղի բուժման ճշգրտությունը բարելավելու նոր մեթոդ՝ օգտագործելով ԴՆԹ մարկերներ ունեցող ոսկու նանոմասնիկներ: Հետազոտությունը հրապարակվել է Advanced Functional Materials (AFM) գիտական ​​ամսագրում: Թիմը յուրաքանչյուր նանոմասնիկի վրա կիրառել է ԴՆԹ առանձին հաջորդականություն, ինչը հնարավորություն է տվել հետեւել օրգանիզմում դրանց գտնվելու վայրին: Նշումներն ամրացվել են թիոլ-ֆունկցիոնալացման պրոցեսի միջոցով: Այնուհետեւ գիտնականները փորձարկել են վեց տարբեր ձևերի և չափերի նանոմասնիկներ: Պարզվել է, որ եռանկյուն ձևերը հիանալի են գործել ինչպես լաբորատոր փորձարկումներում, այնպես էլ կենդանի օրգանիզմներում ներդրվելիս։ Հետազոտողների աշխատանքը լույս է սփռել կենսաբանական համակարգերում նանոմասնիկների փոխազդեցության վրա: Այս բացահայտումները կարող են ուղեցույց դառնալ ձևափոխող նանոմասնիկների կամ միջանկյալ կառուցվածքների զարգացման համար, որոնք հատուկ նախագծված են դեղերի «առաքման» տարբեր քայլերն օպտիմալացնելու համար, նշել են մասնագետները: «Մենք լուծել ենք քաղցկեղի բուժման առանցքային խնդիրը՝ դեղամիջոցները հատուկ քաղցկեղի հյուսվածքին ավելի մեծ արդյունավետությամբ հասցնելու հարցը»,- ավելացրել է հետազոտության ղեկավար, դոցենտ Էնդի Թեյը:

Կարդալ ավելին »

Իսլամ Մախաչևը ցանկանում է մենամարտել Ջասթին Գեթժիի հետ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը նշել է, թե ում հետ է ցանկանում մենամարտել այս քաշային կարգում։ «Ես հավանում եմ Ջասթին Գեթժիի հետ մենամարտի գաղափարը։ Նրա հետ դեռ չեմ մենամարտել։ Օլիվեյրայի եւ Ծառուկյանի հետ մենամարտել եմ եւ նույն մրցակցի դեմ պատրաստվելն այնքան էլ չի մոտիվացնում։ Եթե Գեթժին իրեն լավ դրսեւորի հաջորդ մենամարտում, կարծում ...

Կարդալ ավելին »
ajax-loader