Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականների խումբը մշակել է քաղցկեղի բուժման ճշգրտությունը բարելավելու նոր մեթոդ՝ օգտագործելով ԴՆԹ մարկերներ ունեցող ոսկու նանոմասնիկներ: Հետազոտությունը հրապարակվել է Advanced Functional Materials (AFM) գիտական ամսագրում:
Թիմը յուրաքանչյուր նանոմասնիկի վրա կիրառել է ԴՆԹ առանձին հաջորդականություն, ինչը հնարավորություն է տվել հետեւել օրգանիզմում դրանց գտնվելու վայրին: Նշումներն ամրացվել են թիոլ-ֆունկցիոնալացման պրոցեսի միջոցով:

Այնուհետեւ գիտնականները փորձարկել են վեց տարբեր ձևերի և չափերի նանոմասնիկներ: Պարզվել է, որ եռանկյուն ձևերը հիանալի են գործել ինչպես լաբորատոր փորձարկումներում, այնպես էլ կենդանի օրգանիզմներում ներդրվելիս։
Հետազոտողների աշխատանքը լույս է սփռել կենսաբանական համակարգերում նանոմասնիկների փոխազդեցության վրա: Այս բացահայտումները կարող են ուղեցույց դառնալ ձևափոխող նանոմասնիկների կամ միջանկյալ կառուցվածքների զարգացման համար, որոնք հատուկ նախագծված են դեղերի «առաքման» տարբեր քայլերն օպտիմալացնելու համար, նշել են մասնագետները:
«Մենք լուծել ենք քաղցկեղի բուժման առանցքային խնդիրը՝ դեղամիջոցները հատուկ քաղցկեղի հյուսվածքին ավելի մեծ արդյունավետությամբ հասցնելու հարցը»,- ավելացրել է հետազոտության ղեկավար, դոցենտ Էնդի Թեյը: