Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը փետրվարի 3-ից 6-ը, ապա փետրվարի 7-ից 10-ը երկու փուլով կանցկացնի մարզական հավաք՝ այդ ընթացքում փետրվարի 6-ին և 10-ին անցկացնելով երկկողմանի 2 հանդիպում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Փետրվարի 3-ից 6-ի հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը հրավիրել է հետևյալ 25 ֆուտբոլիստներին։Դարպասապահներ Սամսոն Հակոբյան, «Փյունիկ-09»Սերյոժա Հարությունյան, «Փյունիկ-09»Արսեն Միրաբյան, «Ակադեմիա-09-2»ՊաշտպաններՀամլետ Գյոզալյան, «Ակադեմիա-09-1»Ռուբեն Գրիգորյան, «Ուրատու-09-1»Արմեն Ասատրյան, «Ակադեմիա-09-1»Վահան Ասլանյան, «Ակադեմիա-09-1»Էդմոնդ Գասպարյան, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Աշտարակում «Jeep Grand Cherokee»-ով վրաերթի են ենթարկել 19-ամյա աղջկան
Փետրվարի 2-ին, վարերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում 52-ամյա Հմայակ Ա․-ն իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքում՝ Ներսես Աշտարակեցու փողում՝ «Գագոռ» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Լիլիթ Հ․-ին, հաղորդում է Shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել ...
Կարդալ ավելին »USAID-ը ֆինանսավորել է հետազոտություններ կենսաբանական զենքի, այդ թվում COVID-19-ի ոլորտում. Մասկ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ֆինանսավորել է կենսաբանական զենքի, մասնավորապես՝ COVID-19-ի (որի զոհ դարձան միլիոնավոր մարդիկ) հետազոտությունները։ Կազմակերպության գործունեության մասին տհաճ մանրամասներ է հայտնել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցցանցում։ «Գիտե՞ք արդյոք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները»,- գրել է միլիարդատերը։ Մինչ այդ Մասկը USAID-ն անվանել էր հանցավոր կազմակերպություն, եւ ասել էր, որ ժամանակն է, որ այն մահանա։ Նա հայտնել է, որ գործակալությունը «ձախ արմատական մարքսիստների օձի բույն է, որոնք ատում են Ամերիկան»։ ...
Կարդալ ավելին »Հայաստանում սկսվել է ջրծաղկի դեմ պատվաստումը
Հայաստանում ջրծաղկի դեմ պատվաստման գործընթացը սկսվել է հունվարի 31-ից։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն տրամադրվել է առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներին։ Սկզբնական փուլում պատվաստվելու են 2023թ. նոյեմբերի 1-ից հետո ծնված երեխաները, որոնք արդեն մեկ տարեկան են։ Հաջորդ փուլում՝ 2027թ., կպատվաստվեն նաեւ 4-6 տարեկան երեխաները, որոնք արդեն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այնուհետեւ ջրծաղկի դեմ պատվաստումն աստիճանաբար կներդրվի նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց շրջանում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վերահսկվող վարակիչ հիվանդությունների եւ իմունացման համաճարակաբանության բաժնի ղեկավար Սվետանա Գրիգորյանն իր հերթին նշել է, որ մյուս երկրների փորձը, որտեղ կիրառվում է պատվաստումը ջրծաղկի դեմ, պատվաստման արդյունավետություն է ցուցադրել հենց այդ տարիքային խմբում, քանի որ հիվանդության կանխմանը զուգահեռ այդ տարիքային խմբում կրճատվում է նաեւ ընդհանուր առմամբ ջրծաղկով հիվանդանալու ընդհանուր թիվը։ «Այսինքն՝ արդեն մի քանի ...
Կարդալ ավելին »Հունվարին օդում չտարբերակված փոշու պարունակությունը 2 անգամ գերազանցել է սահմանային կոնցենտրացիան. Ավինյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկումների համաձայն՝ օդում չտարբերակված փոշու պարունակությունը հունվարին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 2 անգամ։ Այդ մասին զեկուցվեց այսօր՝ փետրվարի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հաջորդ կարևոր գործողությունների ծրագիրը նվիրված է լինելու օդի որակի և առհասարակ օդում առկա փոշու հետ կապված անելիքներին։ «Բայց Երևանի քաղաքապետարանի անելիքները չպետք է սահմանափակվեն ...
Կարդալ ավելին »Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այդ մասին հայտնում են դատախազությունից: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ ...
Կարդալ ավելին »Տրանսպորտից օգտվելիս բանկային քարտից հավելյալ միջոցներ քաշելու դեպքերը կուսումնասիրվեն. Սուրեն Գրիգորյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ փետրվարի 3-ին, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ տարածվող տեղեկություններին, թե իբր ուղևորափոխադրումների համար բանկային քարտերից հավելյալ գումար է գանձվում: «Հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու, պարտք է ձևավորվում, հետագայում պարտքի գանձումն իրենց կողմից դիտարկվում է, որ մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց: Այսինքն՝ քաղաքացիների տպավորությունն այն է, որ հավելյալ գումար ...
Կարդալ ավելին »Մետրոպոլիտենում գնացքը ներկած ու քարեր նետած քաղաքացիներն օտարերկրացիներ են, ձերբակալվել են սահմանը հատելիս
Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ ...
Կարդալ ավելին »ՊՆ շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազայում «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը
ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 76,4 դոլար
Երկուշաբթի նավթի գինը բարձրացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայից, Կանադայից եւ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը կազմում է մեկ բարելը 76,41 դոլար, ինչը 0,74 դոլարով (0,98 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Ուրբաթ օրը այդ պայմանագրերը նվազել էին 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ հասնելով մեկ բարելը 75,67 դոլարի։ WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 1,41 դոլարով (1,94 տոկոս)՝ մեկ բարելը 73,94 դոլարի։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,2 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 72,53 դոլար։
Կարդալ ավելին »