USAID-ը ֆինանսավորել է հետազոտություններ կենսաբանական զենքի, այդ թվում COVID-19-ի ոլորտում. Մասկ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ֆինանսավորել է կենսաբանական զենքի, մասնավորապես՝ COVID-19-ի (որի զոհ դարձան միլիոնավոր մարդիկ) հետազոտությունները։ Կազմակերպության գործունեության մասին տհաճ մանրամասներ է հայտնել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցցանցում։

«Գիտե՞ք արդյոք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները»,- գրել է միլիարդատերը։

Մինչ այդ Մասկը USAID-ն անվանել էր հանցավոր կազմակերպություն, եւ ասել էր, որ ժամանակն է, որ այն մահանա։ Նա հայտնել է, որ գործակալությունը «ձախ արմատական մարքսիստների օձի բույն է, որոնք ատում են Ամերիկան»։ Նույն օրը USAID օգտահաշիվը, որ մոտ մեկ միլիոն բաժանորդ ունի, հեռացվել է Х սոցցանցից։

ajax-loader