Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 4-5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, թմրանյութի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, գույքը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 05/02/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.28 դրամով և կազմել 396.71 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.28 դրամով և կազմել 409.96 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.00 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.02 դրամով և կազմել 492.87 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք ...
Կարդալ ավելին »ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց՝ «Ոստիկանության մասին և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախաձեռնությանը, որը նախատեսում է ոստիկանությանը հասանելիություն տրամադրել տեսանկարահանող սարքերին և վերաբերում է միայն պետական մարմինների և ՏԻՄ մարմինների միջոցով տրամադրվող տեսախցիկների հասանելիությանը՝ բացառելով մասնավոր հատվածը։ Օրենքի նախաձեռնությունը, որի հեղինակն է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ընդունվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 պացիենտ
2025 թվականի 5-րդ շաբաթվա ( հունվարի 27-ից փետրվարի 2) ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել ՍՇՎ-ներով պայմանավորված ակտիվությունը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացրած տվյալներով, նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է՝ 307․3) նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է՝ 1,1 անգամ, իսկ 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ևս ցածր ...
Կարդալ ավելին »Ով պետք է հայտարարագրի իր եկամուտները և մինչև երբ. ՊԵԿ նախագահի պարզաբանումը
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ժամկետը նախապես սահմանված էր մայիսի 1-ը, սակայն քննարկումների արդյունքում նոր ժամկետ է սահմանվել, այն է՝ նոյեմբերի 1-ը: Ժամկետի փոփոխությունը ներկայումս նախագծման փուլում է: Այդ մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: ՊԵԿ նախագահը նաև թվարկեց այն խմբերը, որոնք այս տարի պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները՝ ըստ պահանջի: «Առաջին խումբը վարձու ...
Կարդալ ավելին »ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանության և Գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված փոխգործակցությունն ու Դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կարդալ ավելին »Ըստ տեսանյութի՝ հանդիպակաց երթևեկող «Նիսանը» գտել ու տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք
Փետրվարի 3-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Նիսանի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Արարատի մարզի պարեկային ծառայողները փետրվարի 4-ին վերոհիշյալ «Նիսանը» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Կարդալ ավելին »Մերձավանում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել։ ՆԳՆ–ից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ ...
Կարդալ ավելին »Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներով են մեկնարկել Տաշքենդում
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատային միջազգային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ 2 խաղափուլից հետո նրանք ունեն 2-ական միավոր։ Մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով։
Կարդալ ավելին »Հայտարարագրողներն արդեն ստացել են մոտ 2 մլն դոլար, դիմողների թիվը գրեթե քառապատկվել է. Սիսակ Գաբրիելյան
Հայտարարագրողներն արդեն ստացել են շուրջ 2 մլն դոլար, դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։ Այդ մասին իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս մարդկանց ...
Կարդալ ավելին »