Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներով են մեկնարկել Տաշքենդում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատային միջազգային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։

2 խաղափուլից հետո նրանք ունեն 2-ական միավոր։

Մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով։

ajax-loader