Երևանում փետրվարի 8-24-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, ինչպես նաև՝ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել
Նիդեռլանդների Զելանդիա նահանգի Ֆլիսինգեն քաղաքի ծովափնյա հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Զելանդիայի կենդանիների պաշտպանության հիմնադրամը: «Մենք հաճախակի ենք տարօրինակ հաղորդագրություններ ստանում, և մեզ արդեն այնքան էլ հեշտությամբ չեն զարմացնի, բայց երբ ստացանք այս հաղորդագրությունը, սկզբում չհավատացինք։ Մեզ զանգահարեցին Boulevard 17 ռեստորանից և ասացին. «Հյուրանոցի համարում փոկ է ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 06/02/25
Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 38798.37 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 2738.02 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3250.60 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 2.83%-ով և կազմել 20789.96 կետ:
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը կարող է մեղադրել Temu եւ Shein հարթակներին հարկադիր աշխատանքի օգտագործման մեջ. Semafor
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Չինաստանում գործող էլեկտրոնային առեւտրի Temu եւ Shein հարթակները այն ընկերությունների ցանկում ավելացնելու հնարավորությունը, որոնք ենթադրաբար օգտագործում են հարկադիր աշխատանքը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Semafor պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Թե՛ Temu-ն եւ թե՛ Shein-ը հանրաճանաչ են ամերիկացի օգտատերերի շրջանում, ուստի նման մեղադրանքը «ԱՄՆ վարչակազմի կողմից լուրջ քայլ» եւ «Չինաստանից սպառողական ապրանքների ներմուծման դեմ պայքարում նրա շահագրգռվածության ապացույցը կլինի», – նշել է Semafor-ը: Shein առցանց ռեթեյլերը հիմնադրվել է Նանկինում 2008թ., սակայն մի քանի տարի առաջ ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխվել է Սինգապուր: Shein-ի ներկայացուցիչը պորտալին ասել է, որ առցանց խանութի գործունեությունը համապատասխանում է օրենսդրությանը: «Մեզ սա չի վախեցնում։ Ավելին, փաստերի ամբողջական եւ ազնիվ վերլուծությունը ցույց կտա, որ մենք լիովին համապատասխանում ենք ույղուրների հարկադիր աշխատանքի կանխարգելման օրենքին»,- ասել է նա պարբերականին։
Կարդալ ավելին »Միխայել Շումախերի Ferrari F355-ն աճուրդի կհանվի
Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի իտալական Ferrari F355 սպորտային մեքենան, որը նախկինում պատկանել է F1-ի ավտոարշավորդ Միխայել Շումախերին: Մրցարշավորդը մեքենան օգտագործել է 1996-2002 թվականները, որից հետո մեքենայի սեփականատերը փոխվել է: Ferrari F355-ը համալրված է 3.5-լիտրանոց V8 շարժիչով և ավտոմատ փոխանցման տուփով: Սրահում՝ վարորդի նստատեղի հետնամասում հեղինակավոր ավտոարշավորդի ինքնագիրն է: Բացի այդ, մեքենայի հետ մեկտեղ ներկայիս սեփականատերը տալիս է Ferrari-ի վկայական, ...
Կարդալ ավելին »Մասկը սկսել է ստուգումներն ԱՄՆ կրթության նախարարությունում
ԱՄՆ Կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) աշխատակիցները՝ ամերիկացի գործարար Իլոն Մասկի գլխավորությամբ, ստուգումներ են անցկացնում ԱՄՆ կրթության նախարարությունում, ինչը կարող է հանգեցնել նոր կրճատումների։ Այս մասին երեքշաբթի հայտնել է New York Times (NYT) թերթը։ «Հավանաբար գիտեք, որ DOGE թիմն այժմ այստեղ է՝ աշխատելով իրականացնել նախագահ Թրամփի խոստումը ամերիկացի ժողովրդին՝ բարեփոխելու դաշնային բյուրոկրատիան»,- հայտնել է քաղաքացիական իրավունքների հարցերով կրթության նախարարի պաշտոնակատար Քրեյգ Թրեյնորը աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ: Թերթը մեջբերել է նրա խոսքերը. Ինչպես նշել է պարբերականը, Մասկի թիմի ներկայությունն այս նախարարությունում եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ միլիարդատերն ամրապնդում է դիրքերն ամերիկյան կառավարությունում։ Թրեյնորը նաեւ տեղեկացրել է ԱՄՆ կրթության նախարարության քաղաքացիական իրավունքների վարչության աշխատակիցներին, որ այժմ իրենց ուշադրությունը կենտրոնանալու է դաշնային ֆինանսավորում ստացող դպրոցներում հակասեմականության դեպքերի հետաքննության վրա, գրել է NYT-ը:
Կարդալ ավելին »Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի ընկերության հետ. ԶՊՄԿ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ 2025 թվականի փետրվարի 6-ին Ընկերության Գլխավոր տնօրենի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Ընկերության բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտապես պատրաստ են եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը և վերականգնել Ընկերության արտադրական անխափան գործընթացը։ Ավելին՝ անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել ...
Կարդալ ավելին »ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում կստանան նաեւ ՊՊԾ զինծառայողները
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում փոփոխություն կատարեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, որով այդ օրենքի կարգավորումները կտարածվեն նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Կարդալ ավելին »Կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշեց լուծարել «Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիմնավորման մեջ նշվում է. «ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ: Արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը,բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը: «Կրթություն» ...
Կարդալ ավելին »Քաջարանի թունելի շինարարության համար տրամադրված վարկային համաձայնագրում փոփոխություն է արվել
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրմանը: Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 200 մլն դոլարի չափով ներդրումային վարկ տրամադրել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում ...
Կարդալ ավելին »