Արդեն պատրաստ է Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը։ Այս մասին փետրվարի 24-ին հրավիրված ասուլիսում հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ փաթեթը եւ վերանայված պետական ներդրումային ծրագիրը պետք է ստորագրի քաղաքապետը։ Այնուհետեւ դրանք կուղարկվեն համալիր փորձաքննության։ «Այնուհետեւ պաշտոնական մեկնարկ կտրվի ֆինանսավորման շուրջ բանակցություններին»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։ Ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մինչեւ 2025թ. վերջ կորոշվի «Աջափնյակ» կայարանի կառուցապատողը։ Ավելին, 2026թ., ըստ ծրագրի, պետք է սկսվեր բուն շինարարությունը։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դատարան հանձնված քրեական վարույթների եռակի աճ՝ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամփոփմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Ասպուրակ Ավետիսյանը ...
Կարդալ ավելին »Պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 42 միլիոն դրամի վնաս, որից վերականգնվել է շուրջ 28 միլիոն դրամը. դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ ...
Կարդալ ավելին »429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։ «62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն։ ...
Կարդալ ավելին »Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ ժողովրդավարական արժեքների, ազատության և ինքնիշխանության գաղափարների ու փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը և բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին, ինչպես ...
Կարդալ ավելին »Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Սյունիքի դատախազության 2024-ի աշխատանքները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Նշվում է, որ ամփոփմանը ներկա են եղել Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները: Մասիս Պողոսյանը ներկայացրել ...
Կարդալ ավելին »Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754 839. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754 839։ Դա գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 124-ով կամ 5.8 %-ով:
Կարդալ ավելին »Նավթը չափավոր էժանանում է
Երկուշաբթի նավթի գինը չափավոր իջնում է։ Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 74,31, ինչը 0,12 դոլարով (0,16 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Անցած ուրբաթ այս պայմանագրերը նվազել են 2,05 դոլարով (2,7 տոկոս)՝մեկ բարելը 74,43 դոլար։ WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,19 դոլարով (0,27 տոկոս)՝ մեկ բարելը 70,21 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 2,08 դոլարով (2,9 տոկոս)՝ մեկ բարելը 70,4 դոլար։
Կարդալ ավելին »Վրաստանում սահմանափակվել է մեծ բեռնատարների երթևեկությունը Հայաստանի հետ սահմանին՝ բքի պատճառով
Վրաստանում բքի եւ Փարավանի լեռնանցքում ցածր տեսանելիության պատճառով Հայաստանի սահմանին բեռնատարների տեղաշարժի սահմանափակում է մտցվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։ Գերատեսչությունից հայտնել են, որ սահմանափակումներ են գործում Կոդա-Փարծխիս-Մանգլիս-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածում։ Ախալքալաք-Կարծախ եւ Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում նույնպես ժամանակավորապես սահմանափակվում է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Տրանսպորտի այլ տեսակների երթեւեկությունն ազատ է։
Կարդալ ավելին »Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նվազելով 0.1 տոկոսային կետով
ՀՀ կառավարության պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում՝ արտացոլելով հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը և պահպանվող դրական մակրոտնտեսական միջավայրը։ 2024 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով: Այդ մասին հայտնում են Կառավարության աշխատակազմից:
Կարդալ ավելին »