Իտալիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզե»-ին: Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը զիջել է «Ուդինեզե»-ին 1:2 հաշվով: «Ինտեր»-ից գոլը խփել է Դենզել Դյումֆրիս, իսկ մրցակցի թիմի կազմում աչքի են ընկել Քինան Դեւիսն ու Արթյուր Ատան: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում փոխարիման է դուրս եկել 63-րդ րոպեին: «Սերիա Ա»-ի շրջանակներում հաջորդ հանդիպումն ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՇՀԿ երկրները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունները խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից 2025 թ. հունիսին Իրանին հասցված հարվածները և նշել են ռազմական հակամարտությունների ժամանակ միջուկային ենթակառուցվածքները վնասելու անթույլատրելիությունը։ Այդ մասին ասվում է Թիենծինում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։ «Անդամ պետությունները խստորեն դատապարտել են Իսրայելի Պետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 2025 թ. հունիսին Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցված ռազմական հարվածները։ ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 01/09/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 1-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 3.06%-ով և կազմել 41,258,301.18 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 2.95%-ով և կազմել 107,859.20 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 1.54%-ով և կազմել 4,386.51 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.040668793 (+1.45%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 3.15%-ով և կազմել 533.62 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.00494738 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 01/09/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները սեպտեմբերի 1-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (+0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 444.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 450.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.72 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.83 դրամ (-0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (+0.50 ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերի 3-ին Չինաստանում կայանալիք լայնամասշտաբ զորահանդեսին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հրավերով 26 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն Պեկինում կայանալիք հիշատակի միջոցառումներին՝ նվիրված ճապոնացի զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարի օգնական Հուն Լեյը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Սեպտեմբերի 3-ին Չինաստանը լայնամասշտաբ զորահանդես կանցկացնի՝ նշանավորելով ճապոնացի զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական ...
Կարդալ ավելին »Կես տարում ՀՀ-ում ծնվել է 14 հազար 609 մարդ, մահացել՝ մոտ 13 հազար
Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 14 հազար 609 մարդ՝ 1007–ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, մահացել է 13 հազար 12 մարդ, ինչը 58–ով ավելի քիչ է, քան 2024-ի նույն ժամանակում գրանցված մահերի թիվը: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Բնակչության բնական հավելաճը կազմել է 1597 մարդ: Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է մեռելածինների թիվը: Մահացած ...
Կարդալ ավելին »Կրթությունն ու գիտելիքը վճռորոշ դեր ունեն հզոր հասարակության և մրցունակ տնտեսության հարցում. ԱԺ նախագահ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Ուղերձում ասված է «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ եւ մանկավարժներ, կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ն առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշանավորում է ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկը, այլեւ գիտելիքի եւ կրթության հանդեպ անսահման պատասխանատվության վերահաստատումը: ...
Կարդալ ավելին »Այսօրվանից Ռուսաստանում բոլոր սմարթֆոնների վրա կտեղադրեն Max մեսենջերը
Ռուսաստանի կառավարությունը Max մեսենջերը ներառել է սմարթֆոնների և այլ սարքերի վրա նախապես տեղադրված ծրագրերի ցանկում։ Համապատասխան հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Max-ը նման ծրագրերի ցանկում կփոխարինի VK մեսենջերին։ Max-ի պարտադիր նախնական տեղադրումը կներդրվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Կառավարությունը նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական RuStore հավելվածների խանութը պարտադիր նախնական տեղադրում կդառնա iOS և HyperOS օպերացիոն համակարգերով սարքերի վրա։ ...
Կարդալ ավելին »Չինաստանում մեկնարկել է ՇՀԿ երկրների ղեկավարների նիստը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Թիենծինում բացել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների նիստը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իր բացման խոսքում Սի Ծինփինը նշել է, որ անդամ երկրները պետք է դիմակայեն Սառը պատերազմի մենթալիտետին և բուլինգի գործելակերպին։ Նա շեշտել է, որ ՇՀԿ-ն դարձել է միջազգային հարաբերությունների նոր տեսակի մոդել՝ ընդգծելով, որ կազմակերպությունը դեմ է արտաքին միջամտությանը։ «Մենք միշտ կանգնած ...
Կարդալ ավելին »Լավ սովորեք, որ լավ ապրեք. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Նախարարի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ, Նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին ...
Կարդալ ավելին »