Ամերիկյան Tesla ընկերության մատակարարումները 2025 թվականի առաջին եռամսյակում 13 տոկոսով պակաս են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այդ մասին նշված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում: Մասնավորապես, վաճառվել է Model 3 և Model Y մակնիշի բյուջետային մոդելների 323.8 հազար ավտոմեքենա, իսկ մնացած մոդելների վաճառքը սահմանափակվել է 12.881 հազարով։ Ուոլ Սթրիթի վերլուծաբանների կանխատեսումները չեն արդարացել. նրանք ակնկալում էին միջին հաշվով 378 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
YR4 աստերոիդի՝ Լուսնի հետ բախման հավանականությունը մեծացել է. NASA
Լուսնի հետ 2024 YR4 աստերոիդի բախման հավանականությունը փոքր-ինչ մեծացել է։ Այդ մասին ապրիլի 2-ին հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA): «Գործակալության փորձագետները…. նորացրել են 2032 թվականի դեկտեմբերի 22-ին Լուսնի հետ 2024 YR4-ի բախման հավանականությունը 1,7%-ից (հաշվարկված փետրվարի վերջի դրությամբ) մինչև 3,8%՝ հիմնվելով Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի և վերերկրյա աստղադիտակների դիտարկումների տվյալների վրա: Հավանականությունը, որ աստերոիդը ...
Կարդալ ավելին »YoHealth-ը ներկայացնում է YoBlog բաժինը՝ FTN վաստակելու հնարավորությամբ
YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog բաժնում։ YoBlogger-ներին ոչ միայն հարթակ է տրամադրվել ինքնարտահայտվելու, նրանք հնարավորություն ունեն նաև դրամայնացնել իրենց հետևորդների և դիտումների քանակը և ստանալ FTN-ներ որպես պարգևատրում: 10.000-100.000 հետևորդ ձեռք բերելու դեպքում օգտատերերը կարող են ստանալ 0.10$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետևորդի համար, 100.000-900.000 հետևորդ հավաքելու դեպքում՝ 0.15$-ին համարժեք FTN ...
Կարդալ ավելին »Արամ Խաչատրյանի անվան մրցույթին կմասնակցի 42 երկրի մոտ 200 դիրիժոր
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 200 դիրիժոր։ Հիշեցնենք, որ ամեն տարի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, մեկնարկում է խաչատրյանական մրցույթը։ Այս տարի այն անցկացվելու է «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Մրցույթի առաքելությունն է բացահայտել տաղանդավոր երիտասարդ երաժիշտների, նրանց տալ առաջընթացի հնարավորություն և աշխարհում հանրայնացնել Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Այս տարի մասնակցության համար դիմած ...
Կարդալ ավելին »ՊԵԿ պատվիրակությունը՝ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ, այցելել է Էստոնիա
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ապրիլի 1-ից 3-ը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում այցելել է Էստոնիայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռպաշտպանության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Էստոնիայի առաջադեմ փորձը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը, փորձի փոխանակումը, փոխշահավետ ծրագրերի մշակումն ու համագործակցության նոր ուղղությունների բացահայտումը։ ...
Կարդալ ավելին »ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրում և Արագածոտնում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ապրիլի 4-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն. ժամը 10.30-16.00՝ Արագածոտնի մարզի Երվանդաշատ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Սահմանապահների փ. 19), ժամը 10.30-16.00՝ Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ միջպետական ճանապարհին` խանութի հարևանությամբ (9-րդ փողոց 1-ին տուն): Նշվում է, որ ապրիլի ...
Կարդալ ավելին »Երևանի թիվ 175 դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ապրիլի 4-ին՝ ժամը 14:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ «Խնդրում ենք չանհանգստանալ»։
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 04/04/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.66%-ով և կազմել 22390.84 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 7858.83 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 8608.48 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 04/04/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 42225.32 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 5670.97 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 17601.05 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 04/04/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.53%-ով և կազմել 3170.70 դոլար, արծաթի գինը նվազել է 2.08%-ով և կազմել 33.82 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.67%-ով և կազմել 992.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »