Author Archives: admin

ԱՄՆ-ը հարվածել է Եմենում հութիների ենթակառուցվածքներին

ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Եմենի Մարիբի նահանգի Ռաղուան և Մադղալ շրջաններում առնվազն 15 ավիահարված է գրանցվել: Նավթով հարուստ Մարիբի նահանգը բաժանված է հութիների և Եմենի կառավարության միջև: Հարձակման թիրախում են հայտնվել նաև ալ-Ջաուֆի և ալ-Հոդեյդայի նահանգներում հրամանատարական կենտրոնները, զենքի պահեստները, ...

Կարդալ ավելին »

Հեղափոխությունից հետո մինչև 2024-ը պետբյուջե մուտք է եղել լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար․ վարչապետ

Հայաստանում 2018 թվականից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։  Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021-2026 թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ...

Կարդալ ավելին »

Ծակքարի նախկին ղեկավարից կբռնագանձվեն անշարժ գույքեր, մոտ 2,3 միլիոն դոլար․ դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում. 1 ...

Կարդալ ավելին »

Փաշինյանն առաջարկում է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության համատեքստում պետք է լրջորեն քննարկեն դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտներ ներդրման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ։  «Ես երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաև այն խնդրի հետ, որ մենք մեր ...

Կարդալ ավելին »

Տիգրան Խանջարյանը՝ Շառլ Ազնավուրի հիշատակին

Բելգիայում տեղի ունեցավ մի միջոցառում, որն անթաքույց հույզեր փոխանցեց դրան ներկա գտնվող յուրաքանչյուր անձի սրտին։ «Վեստրադ» մշակութային կենտրոնում Տիգրան Խանջարյանի և Մարսելից հատուկ ժամանած նվագախմբի մենահամերգը՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ, կոմպոզիտոր և հումանիստ Շառլ Ազնավուրի 100-ամյակին, վերածվեց ոչ միայն երաժշտական, այլև հիշողության և երախտագիտության տոնի։ Երեկոն մեկնարկեց դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի դուդուկի մեղեդիներով, որը համերգին հաղորդեց խորությամբ թաթախված ազգային երանգ։   Բեմից ...

Կարդալ ավելին »

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են քառորդ եզրափակչի պատասխան խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են քառորդ եզրափակչի պատասխան խաղերը: Ապրիլի 15-ին անգլիական «Աստոն Վիլա»-ն սեփական հարկի տակ կընդունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Թիմերի առաջին խաղում հաղթել էին փարիզցիները` 3:1 հաշվով:  Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կխաղա կատալոնական «Բարսելոնա»-ի հետ, որին առաջին խաղում զիջել էր 0:4 հաշվով: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: Ապրիլի 16-ին «Ինտեր»-ը Միլանում կհյուրընկալի «Բավարիա»-ին: Թիմերի առաջին ...

Կարդալ ավելին »

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Brent-ի հունիսյան  ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,89 դոլարով (1,37%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 65,65 դոլարի։ Այդ մասին  հայտնում է «Ինտերֆաքսը»՝ նշելով, որ WTI-ի մայիսյան  ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,88 դոլարով (1,43%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 62,38 դոլարի։

Կարդալ ավելին »

Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կալիֆորնիայում՝ Սան Դիեգոյի մոտակայքում, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից(USGS):  Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սան Դիեգոյից 59 կմ հեռավորության վրա և Փալմ Սփրինգս քաղաքից 87 կմ հեռավորության վրա: Սեյսմոլոգների տվյալներով ՝ օջախը գտնվել է 13,4 կմ խորության վրա: Տուժածների և ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն ստացվել:

Կարդալ ավելին »

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 2-րդ հաղթանակն է տոնել երևանյան ԱԱ-ում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ Հայաստանի ընտրանին հաղթանակ է տարել 2։0 հաշվով։ Հայաստանի թիմի կազմում իրենց հարվածներն անվրեպ են իրացրել Մաքսիմ Կուզնեցովը ...

Կարդալ ավելին »

Ստորագրվել է Երևան-Լիոնի մետրոպոլիա եռամյա գործակցության համաձայնագիր

Այս օրերին Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Ֆրանսիական կողմից փաստաթուղթը ստորագրել են Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն և Լիոնի մետրոպոլիայի նախագահ Բրունո Բերնարը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Եռամյա գործակցության օրակարգում փորձի փոխանակման և համատեղ նախագծեր իրագործելու հնարավորություններն են, որոնք նպատակ ունեն զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգերն ու բարելավել հանրային ծառայությունների մատուցումը: Կարևորելով համագործակցության ...

Կարդալ ավելին »
ajax-loader