Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,89 դոլարով (1,37%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 65,65 դոլարի։
Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ նշելով, որ WTI-ի մայիսյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,88 դոլարով (1,43%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 62,38 դոլարի։