ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Boeing 747-8 ինքնաթիռը, որը Կատարը պատրաստվում է նվիրել, կտրամադրվի ԱՄՆ ռազմաօդային ուժերին։ Այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ «Boeing 747-ը տրվում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերին, ոչ թե ինձ: Դա նվեր է Կատարի՝ մի պետության կողմից, որին մենք հաջող կերպով պաշտպանել ենք շատ տարիներ», – գրել է Թրամփը։ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դատարան է հանձնվել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթ
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի ...
Կարդալ ավելին »Կյանքից հեռացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան՝ աշխարհի «ամենաաղքատ նախագահը»
Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան (հայտնի որպես Պեպե), որն իր համեստ ապրելակերպի համար ճանաչվել է աշխարհի ամենաաղքատ նախագահը, մահացել է 89 տարեկանում: Այդ մասին X սոցիալական հարթակում գրառում է արել Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։ «Խոր վշտով հայտնում ենք, որ վախճանվել է մեր ընկեր Պեպե Մուխիկան։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ: Մենք քեզ շատ կկարոտենք, սիրելի ծերուկ»,- գրել է Օրսին։ Մուխիկան Ուրուգվայի նախագահ ...
Կարդալ ավելին »Google-ի AI-ն լուսանկարներով ավելի ճշգրիտ է ախտորոշում, քան բժիշկները
Google-ը բժշկական արհեստական բանականության նոր՝ Articulate Medical Intelligence Explorer (AMIE) համակարգ է ներկայացրել, որը պատկերի վրա հիմնված ախտորոշման ճշգրտությամբ կարող է գերազանցել փորձառու բժիշկներին։ Ինչպես հաղորդում է Nature հանդեսը, մշակումը հիմնված է Gemini 2.0 Flash առաջադեմ լեզվական մոդելի վրա, որը կարող է արդյունավետորեն մշակել ինչպես տեքստային, այնպես էլ տեսողական տեղեկությունները։ Այդ համապարփակությունը արհեստական բանականությանը հնարավորություն է տալիս վերլուծել բժշկական ...
Կարդալ ավելին »Իսպանացի հանրահայտ երգչուհի Այնոա Արտետան առաջին անգամ հանդես կգա Երևանում
Իսպանացի սոպրանո Այնոա Արտետան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: Արտետայի «Ես գալիս եմ Իսպանիայից» խորագրով համերգը տեղի կունենա մայիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Երգչուհուն կնվագակցի անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կազմակերպել են Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Primavera Foundation of Armenia-ի աջակցությամբ: Երեկոյին կիշխի իսպանական տաք, կոլորիտային ու զգացմունքային ոգին: Կհնչեն իսպանացի հայտնի կոմպոզիտորներ Անտոն ...
Կարդալ ավելին »Volvo-ն ներկայացրել է նոր XC70 մոդելը
Շվեդական Volvo Cars ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր XC70 մոդելը, որը հայտարարվում է որպես բրենդի առաջին երկարաժամկետ էլեկտրական շարժման հնարավորությամբ պլագին-հիբրիդ: Նորույթը սկզբում նախատեսված է Չինաստանի շուկայի համար, սակայն ապագայում այն կարող է հասանելի դառնալ նաև այլ երկրներում։ Volvo XC70 անվանումը հայտնի էր 2000-ականների սկզբից՝ որպես V70 ունիվերսալի ամենագնացի տարբերակ։ Այս մոդելը թողարկվել է մինչև 2016 թվականը, այնուհետև այն փոխարինվել ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 13/05/25
Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.94%-ով և կազմել 37644.26 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.61%-ով և կազմել 2742.08 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 3369.24 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 3.40%-ով և կազմել 23549.46 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 13/05/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 13-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով և կազմել 388.86 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 8.65 դրամով և կազմել 430.74 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 4.80 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.18 դրամով և կազմել 511.04 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »36․3%-ով նվազել է գինու արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 1,371.2 հազար լիտր գինի, որից 225.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 36․3%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 23.3%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 2.7 անգամ և կազմել 625.4 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել ...
Կարդալ ավելին »Մսի արտադրությունն աճել է 10%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 8,396.3 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 10%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 9․7%-ով և կազմել 2,717.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 23.3%-ով և կազմել 505.6 տոննա։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ