Author Archives: admin

Jeep Cherokee 2026. նոր սերունդ՝ հիբրիդային համակարգով

Jeep-ը երկու տարվա դադարից հետո վերադարձրել է Cherokee մոդելը։ 2026 մոդելային տարվա քրոսովերը ներկայացվել է նոր սերնդով․ այն դարձել է ավելի մեծ, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով և ստացել է հիբրիդային շարժիչային համակարգ։ Նոր Jeep Cherokee-ն համալրված է Stellantis ընկերության 350-վոլտանոց հիբրիդային համակարգով, որը մշակվել է հատուկ այս մոդելի համար։ Սկզբում այն կլինի միակ շարժիչային տարբերակը, սակայն հետագայում սպասվում են նաև այլ ...

Կարդալ ավելին »

Nvidia-ն քննարկում է AI-չիպերի` Չինաստան մատակարարման հարցը

Nvidia Corp.-ը բանակցում է ԱՄՆ կառավարության հետ՝ հույս ունենալով թույլտվություն ստանալ Չինաստան ավելի առաջադեմ չիպերի մատակարարման համար: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ջենսեն Հուանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Nvidia-ն մշակում է նոր ԱԲ-չիպ՝ B30A, որը նախատեսված է չինական շուկայի համար և ավելի հզոր է, քան H20-ը, որի մատակարարումը ՉԺՀ այս պահին թույլատրված է։ Թայվանում այցի ժամանակ ...

Կարդալ ավելին »

Կանոններ, որոնք կպաշտպանեն սպառողներին ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ  անցանկալի հաղորդագրություններից

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հանձնարարությամբ  ինտերնետ շահումով խաղեր և վիճակախաղեր իրականացնող  ընկերությունները  մշակել են մարքեթինգային բնույթ ունեցող հաղորդագրությունների վերաբերյալ կանոններ։ Այդ կանոնները  հնարավորություն կտան  լավագույնս պաշտպանել սպառողների շահերը։ Ծանոթացեք և տեղեկացված եղեք Ձեր իրավունքների մասին՝ Որևէ պարագայում որևէ եղանակով (էլ․ փոստ, SMS հաղորդագրություն, Viber, WhatsApp և այլն)  մարքեթինգային հաղորդագրություններ չեն կարող ուղարկվել, եթե օգտատերը չի տվել իր համաձայնությունը։ ...

Կարդալ ավելին »

Գազամատակարարման դադարեցումներ Արմավիրում և Գեղարքունիքում, Դիլիջանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արաքս, Արևադաշտ, Հուշակերտ, Տալվորիկ, Արտամետ, Նոր Կեսարիա, Գետաշեն, Շենավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի գազասպառողների, Լճաշենի արարողությունների սրահի և սեփականատեր ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 04/09/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.88%-ով և կազմել 63.51 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.57%-ով և կազմել 67.14 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ. 04/09/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինը նվազել է 0.24%-ով և կազմել 3587.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 41.03 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.73%-ով և կազմել 1431.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են. 04/09/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.  Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 23594.80 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.86%-ով և կազմել 7719.71 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 9177.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 1117.32 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 04/09/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 45271.23 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 6448.26 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 21497.73 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Խաղաղության Նոբելյան մրցանակի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի հետ զրույցում հայտնել է, որ չի ձգտում Խաղաղության Նոբելյան մրցանակի։ «Ես այդ մասին ոչինչ չունեմ ասելու։ Ես կարող եմ միայն դադարեցնել պատերազմները։ Ես ուշադրության չեմ ձգտում։ Ես պարզապես ցանկանում եմ կյանքեր փրկել»,- ասել է նա տվյալ թեմային անդրադառնալիս։ Թրամփը նշել է, որ երբեմն կողմերն այնքան երկար են միմյանց հետ պատերազմում, որ նույնիսկ «խաղաղության տեսանկյունից ...

Կարդալ ավելին »

Արթիկ համայնքում մեկնարկել է մինի ֆուտբոլի բաց մրցաշար

Արթիկ համայնքում մեկնարկել է մինի ֆուտբոլի ավանդական դարձած բաց մրցաշարը։ Հաղթողի տիտղոսի համար պայքարելու է Արթիկ համայնքի տարբեր բնակավայրերից ժամանած 12 ֆուտբոլային թիմ։ Թիմերը բաժանվել են երկու ենթախմբերի, և յուրաքանչյուր ենթախմբից եզրափակիչ փուլ է դուրս գալու 4 թիմ։ Ինչպես տեղեկացրել են Արթիկի համայնքապետարանից, մրցաշարը կանցկացվի Արթիկ քաղաքի, Պեմզաշեն, Փանիկ և Փոքր Մանթաշ գյուղերի մինի ֆուտբոլի մարզադաշտերում։ Մրցաշարի նպատակն է նպաստել ...

Կարդալ ավելին »
ajax-loader