Author Archives: admin

ՌԴ-ն կսահմանափակի հայկական բուսասանիտարական հավաստագրերով ծաղիկների ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 16-ից կարող է ժամանակավորապես սահմանափակել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ դեպի Ռուսաստան ծաղիկների ներմուծումը։  Այդ մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրության մեջ։    «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բույսերի ստուգումների արդյունքում հաճախակի հայտնաբերվող խախտումների առնչությամբ։  «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է՝ եթե իրավիճակն արագորեն չշտկվի և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա ստիպված կլինի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ ...

Կարդալ ավելին »

Վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը

Հունիսից վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝ չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն ...

Կարդալ ավելին »

«Էքսպո 2025»․ ճապոնական Օսակայի Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչի հետ: ԱԺ–ից հայտնում են, որ hանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվության կարեւորությունը: Նշվել է, որ առաջիկայում Օսակայում «Էքսպո 2025-ի» շրջանակում Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում: Հակոբ Արշակյանը է հույս է հայտնել, որ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ...

Կարդալ ավելին »

Դուբայն ստանում է իր առաջին երեք ՄԻՇԼԵՆ աստղերը

Դուբայն ստանում է իր առաջին երեք ՄԻՇԼԵՆ աստղերը՝ շնորհիվ հայրենական Trèsind Studio-ի պատմական առաջխաղացման և Björn Frantzén-ի սահմանած նոր խոհարարական ռեկորդի ● Այս տարվա թողարկումն ընդգրկում էր 119 ռեստորան 35 խոհանոցային ուղղություններով՝ 72.5% աճ 2022 թ․ առաջին թողարկման համեմատ։● Trèsind Studio-ն դարձել է աշխարհի առաջին հնդկական ռեստորանը, որը ստացել է երեք ՄԻՇԼԵՆ աստղ՝ պատմություն կերտելով գաստրոնոմիայի ոլորտում։● Բյորն Ֆրանթցենն այժմ ...

Կարդալ ավելին »

Telegram-ը կգործակցի xAI-ի հետ

Telegram-ը և գործարար Իլոն Մասկի xAI-ը համաձայնության են եկել մեկ տարվա համագործակցության շուրջ: Այս մասին հայտարարել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը X սոցիալական ցանցում։ Պայմանագրի համաձայն՝ Grok չաթբոտը կներկառուցվի Telegram-ում: Մեսենջերը Մասկի ընկերությունից կստանա 300 միլիոն դոլար և բաժնետիրական կապիտալ, ինչպես նաև կստանա Telegram-ի միջոցով վաճառվող xAI բաժանորդագրություններից ստացված եկամտի 50%-ը։ XAI-ը հիմնադրվել է երկու տարի առաջ, և այս ընթացքում, ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում հունիսի 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ին աստիճանաբար ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին կշարունակեն ծառայություններ մատուցել մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում իրականացվել են մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Ծառայություններ կմատուցվեն նաև հետևյալ բնակավայրերում՝ հունիսի 5-ին՝ Տավուշի մարզի Աչաջուր ...

Կարդալ ավելին »

Նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում. ԱՄՆ դեսպանն այցելել է ՀԱԷԿ

3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկումը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,- հայտնել է դեսպանը:

Կարդալ ավելին »

Տաքսու վարորդը հափշտակել է ուղևորի հեռախոսը և փորձել հեռանալ. մեքենայի դուռը բռնած կինն ընկել է և ստացել վնասվածքներ

Մայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և իր բջջային հեռախոսով հավաքելով ուղեվարձի չափը՝ ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 03/06/25

Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 37470.67 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.87%-ով և կազմել 2777.29 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3347.49 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 23157.97 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader