Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթին մասնակցության իրավունք է ստացել 20 կոմպոզիտոր։ Նրանք կբաժանվեն երկու տարիքային խմբերի: Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) հանդես կգան Ադրիանա Շահինյանը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Գագիկ Ավետիսյանը, Լիանա Մազմանյանը, Մոնթե Միքայելյանը, Մոնիկա Ավագյանը, Յուրի Ավագյանը, Նատալի Եղիազարյանը, Ռուբեն Հարությունանը, որոնք կներկայացնեն մեկ երգ՝ գրված հայ հեղինակի հայալեզու բանաստեղծության հիման վրա և ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանն ու Չինաստանը գտնվում են հարաբերությունների զարգացման փուլում. Արարատ Միրզոյանը՝ Լի Սինվեյին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թ. մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, ...
Կարդալ ավելին »Հօգուտ Հայաստանի բռնագանձվել է մոտ 22 միլիոն դրամ
Դատարանի վճռով՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ձեռքբերված գույք: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
Կարդալ ավելին »Լեհաստանը փակում է Կրակովում ՌԴ հյուպատոսությունը՝ մեղադրելով Մոսկվային Վարշավայում տեղի ունեցած հրդեհի մեջ
Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը պետք է 30 օրից ավարտի իր աշխատանքը, իսկ դիվանագետները պետք է հեռանան երկրից։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկա Մոսցիցկայա-Դենդիսը։ «Ինչպես (խմբ.՝ Պոզնանում հյուպատոսության) դեպքում, ռուսական կողմին տրվել է վերջնաժամկետ, սովորաբար ոչ պակաս, քան 30 օր, փակելու դիվանագիտական հաստատությունը», – ասել է դիվանագետը TVP Info-ով հեռարձակված ճեպազրույցում: Գերատեսչության ...
Կարդալ ավելին »Քննչական կոմիտեի նախագահը բանկային զեղծարարությունների հարցով միջնորդագիր է հղել Կենտրոնական բանկի ղեկավարին
Բանկային զեղծարարարությունների, խարդախությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս: Այդ մասին ԱԺ–ում Քննչական կոմիտեի տարեկան հաղորդման ներկայացմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: Նա նշեց, որ Քննչական կոմիտեում գործում է առանձին մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում, որը զբաղվում է կիբեռհանցագործությունների տարբեր դրսևորումներով: «Վերջին ժամանակահատվածում բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր ու բազմաթիվ քրեական ...
Կարդալ ավելին »ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքին հասցված նոր հարվածների մասին, որոնց հետևանքով երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ լույս մայիսի 12-ի գիշերը ռուսական ուժերը երկրի վրա են արձակել 108 հարվածային անօդաչու թռչող սարք։ Հարվածների արդյունքում տուժել են Օդեսայի, Դոնեցկի, Նիկոլաևի և Ժիտոմիրի մարզերը։ Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով Սումիի իշխանություններին, ...
Կարդալ ավելին »Մելանոմայի կանխարգելման ծրագրերով հետազոտվելն անվճար կլինի
Մելանոմայի դեմ պայքարի ամսվա շրջանակում հանրապետությունում անվճար հետազոտության հնարավորություն կլինի։ ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդատու Հովհաննես Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ մասնագետների շրջիկ խմբերը առաջիկայում կլինեն մարզերում։ «Հորդորում եմ բոլոր քաղաքացիներին իրենց մարզային բուժհաստատություններում տեղեկանալ, թե մեր մասնագիտական խմբերը երբ են լինելու տեղում ու անպայման դիմեն հետազոտության համար։ Մենք պատրաստ ենք ընդունել այնքան բուժառու, որքան կդիմեն։ Ուզում ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց մաքսատուրքերը
ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ հասել են համաձայնության՝ 90 օրով միմյանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները 115%-ով նվազեցնելու մասին, մինչ առևտրային տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է գործող 145% մաքսատուրքերը նվազեցնել մինչև 30%։ Պեկինն իր հերթին մաքսատուրքերը նվազեցրել է նույն չափով՝ 115%-ով, ...
Կարդալ ավելին »Մարզիկներն արդարացրին իրենց. Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Երևանում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունը հրաշալի մեկնարկ է համարում երկու տարի անց կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնության համար: «Մեր բոլոր մարզիկներն իրենց լիովին արդարացրին: Հավաքականի մարզիչները մինչ այս հսկայական աշխատանք են կատարել: Մոտ 2 տարի է, ինչ նախապատրաստվում էինք այս մրցմանը»,- ասաց Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը: Ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ նախապես նպատակ ունեին ...
Կարդալ ավելին »ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել վերջին պատանդին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է հայրենիք։ Այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2023 թվականի հոկտեմբերից պատանդ պահվող Ամերիկայի քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է տուն՝ իր ընտանիքի մոտ», – գրել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա հնարավոր է դարձել միջնորդների՝ ...
Կարդալ ավելին »