Author Archives: admin

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ֆրանսիացի երիտասարդ դիվանագետներին

այաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամները՝ Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հյուրընկալել են Գեղարքունիքի մարզ այցելած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և վերջինիս ղեկավարած պատվիրակության անդամներին։ Այդ մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Honoured to welcome newly graduated French diplomats, led by H.E. Amb. @O_Decottignies . They were briefed on #EUMA mandate & met with our ...

Կարդալ ավելին »

Ծաղկեպսակների և մեխակների գնումն իրականացվել է ամբողջ տարվա կարիքների համար. վարչապետի աշխատակազմ

Ծաղկեպսակների և մեխակների գնումը ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվել է ամբողջ 2025 թվականի կարիքների համար՝ սգո և հիշատակի արարողությունների նպատակով: Այդ մասին պարզաբանում է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմն՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի՝ տվյալ թեմայով հրապարակմանը:  «Pastinfo.am կայքում հրապարակված «Վարչապետի աշխատակազմը գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ նրա՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ ծաղկեպսակների և մեխակների գնումը Վարչապետի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այդ մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Այսօր այցելում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզ։ ➡️ Ֆրանսիական ներդրումներ➡️ Ապակենտրոնացված համագործակցություն➡️ Մշակութային ժառանգություն pic.twitter.com/FHbjYzjEyx— Olivier Decottignies (@O_Decottignies) May 14, 2025 «Ֆրանսիական ներդրումներ, ապակենտրոնացված համագործակցություն, մշակութային ժառանգություն»,-նշված է դեսպան Դըկոտինյիի գրառման մեջ։ 

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են գործակցային հարցեր

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։  Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի նիստին։ 

Կարդալ ավելին »

Կառուցվող կայաններից հետո Հայաստանում կգործի 207 փոքր հիդրոէլեկտրակայան և 119 արևային կայան

Հանրապետությունում էներգետիկ անկախության ամրապնդումը մշտապես եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության առանցքում: Այդ մասին վստահեցրեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ԱԺ-ում հանձնաժողովի՝ 2024թ գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:  «2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել են 191 փոքր հիդրոէլեկտրակայաններ, ևս 16-ը գտնվել են կառուցման փուլում: Կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 207 հիդրոէլեկտրակայաններ՝ 467 Մվտ գումարային հզորությամբ»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը:  Անդրադառնալով արևային ...

Կարդալ ավելին »

Թրամփն Իրանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը տարածաշրջանի ռազմականացված խմբավորումներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնության հասնել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ, սակայն Թեհրանը պետք է դադարեցնի իր աջակցությունը տարածաշրջանի ռազմականացված խմբավորումներին՝ որպես հնարավոր համաձայնագրի մաս։  Ինչպես տեղեկանում ենք The Associated Press գործակալությունից, այս մասին նա ասել է Սաուդյան Արաբիայում կայացած Ծոցի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ։ «Իրանը պետք է դադարի հովանավորել ահաբեկչությունը, դադարեցնի իր արյունալի ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանին շփվել է ԵԽ գործընկերների հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ:  Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից մանրամասնելով, որ գործընկերների մեջ են եղել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջը, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, Չեռնոգորիայի փոխվարչապետը և ...

Կարդալ ավելին »

Թեհրանը և Վաշինգտոնը պայմանավորվել են շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Իրանը և Միացյալ Նահանգները կշարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն այդ քննարկումներում Իրանը շարունակում է զգուշավորություն պահպանել՝ հաշվի առնելով «պատմական նախադեպը»։ Այդ մասին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Հաշվի առնելով ԱՄՆ-ի հայտարարությունների ու գործողությունների միջև արձանագրված անհամապատասխանությունները՝ Իրանն իրեն իրավունք է վերապահում ծայրահեղ զգոնության կեցվածք ընդունել», – գործակալությանը հայտնել է Բաղային։  Արձագանքելով ...

Կարդալ ավելին »

ՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Կարդալ ավելին »

Ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով. ԿԳՄՍ նախարար

Բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր խնդիրներ և հանդիպում են տոտալ անտարբերության: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով նաև Մերձավանի դպրոցում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:  «Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ...

Կարդալ ավելին »
ajax-loader