Samsung Galaxy Flip 7 FE․ ի՞նչ կարժենա ճկվող էկրանով սմարթֆոնը Եվրոպայում

Samsung ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Galaxy Flip 7 FE մոդելը՝ ճկվող էկրանով սմարթֆոնների շարքի առավել մատչելի տարբերակը։

Հարավային Կորեայից ստացված նոր ինֆորմացիոն արտահոսքերի համաձայն՝ մոդելի արժեքը Samsung-ի հայրենի շուկայում կկազմի շուրջ 1 միլիոն կորեական վոն, ինչը համարժեք է մոտ 740 դոլարին, 645 եվրոյին կամ 545 ֆունտ ստեռլինգին։

Սպասվում է, որ ԱՄՆ-ում Galaxy Flip 7 FE-ը կարժենա մոտ 799 դոլար, ինչը զգալիորեն մատչելի է ստանդարտ Galaxy Flip 7-ից: Ակնկալվում է, որ այս մոդելը կբացի նոր, ավելի հասանելի շուկայական հատված Samsung-ի ճկվող սմարթֆոնների շարքում։ Եվրոպայում և Միացյալ Թագավորությունում գինը, ամենայն հավանականությամբ, կլինի բարձր՝ մոտավորապես 799 եվրոյի և 699 ֆունտ ստեռլինգի սահմաններում, թեև վերջնական թվերը դեռ չեն հրապարակվել։

Ինչ վերաբերում է տեխնիկական պարամետրերին՝ Flip 7 FE-ը հասանելի կլինի 128 և 256 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակներով, մինչդեռ ստանդարտ Flip 7-ը կստանա 256 և 512 ԳԲ տարբերակներ՝ նախորդ տարվա մոդելի գնային մակարդակին համապատասխան։

Նախնական տեղեկություններով՝ Flip 7 FE-ը կարող է հանդիսանալ Galaxy Flip 5-ի թարմացված տարբերակը՝ Exynos 2400e պրոցեսորով, կամ էլ գործնականում նույնը լինել, ինչ  Galaxy Flip 6 մոդելը, բայց նոր անվանումով։

Պաշտոնական շնորհանդեսը սպասվում է հուլիսի սկզբին Նյու Յորքում կայանալիք Samsung Unpacked միջոցառման ընթացքում, որտեղ ներկայացվելու են նաև Galaxy Fold7 և Galaxy Flip 7 մոդելները։

ajax-loader