Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 19-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 44 պաղեստինցի։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Պաղեստինյան WAFA գորխակալության տեղեկացմամբ՝ Գազա քաղաքի արևմուտքում գտնվող Շատի փախստականների ճամբարի և Խան Յունիսից հարավ-արևմուտք գտնվող օգնության սպասող մարդկանց բազմության ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 18 քաղաքացի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Պաղեստինյան Կարմիր ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Թմրամիջոցների նմանվող զանգվածներ, դեղահաբեր և այլ արգելված իրեր․ ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացին
Հայաստանի արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների հետ, խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Շ․-ին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քրեակատարողական ծառայությունը։ Վերջինիս մոտ առկա ծխախոտի տուփից հայտնաբերվել է ապակյա ինքնաշեն ծխամորճ՝ կասկածելի հետքերով և լցված սև զանգվածով: Տարված բացատրական աշխատանքների արդյունքում ...
Կարդալ ավելին »Հայաստանի կանանց թենիսի հավաքականը հաղթել է Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկության իր ենթախմբում
Մոլդովայում շարունակվում է թենիսի Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի կանանց հավաքականը: Երրորդ ենթախմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալինա Սողոմոնյանը (7:6 6։1) և Անի Ամիրաղյանը (4։6, 6։3, 6։4)։ Մենախաղերում պարտությունից հետո Մալթայի հավաքականը հրաժարվել է զուգախաղից։ Մալթայից բացի Հայաստանի հետ նույն խմբում էին ընդգրկված նաև Անդորրայի ու ...
Կարդալ ավելին »«Ոսկե ծիրանի» միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Աբդերահման Սիսակոն
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Վերջինս համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկն է։ Աբդերահման Սիսակոն ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է։ Եղել է Բեռլինի (2003) և Կաննի (2000, 2003, 2007) կինոփառատոների ժյուրիի անդամ։ Ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La ...
Կարդալ ավելին »«Նոան» նոր մարզական տնօրեն ունի
Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզական տնօրեն ունի: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայկ Հովակիմյանի նախորդ աշխատավայրը Հունգարիայի բարձրագույն լիգայի «Դեբրեցեն» ակումբն էր, որտեղ 2022-ից մինչև 2024 թվականները զբաղեցրել է սպորտային տնօրենի պաշտոնը։ Մասնագետը 2019-2022 թվականների ընթացքում զբաղեցրել է «Նոա»-ի սպորտային տնօրենի պաշտոնը։ Այս օրերին «Նոա»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում, որով պատրաստվում է Չեմպիոնների ...
Կարդալ ավելին »Իրանի հարվածներից Իսրայելում հիվանդանոց է խոցվել, Իսրայելը հարվածել է իրանական 20-ից ավելի թիրախի
Իսրայելը և Իրանը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց արդեն յոթ օր շարունակ։ Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ում հայտնել է Թեհրանին և Իրանի այլ հատվածներին նոր ավիահարվածներ հասցնելու մասին։ Թեհրանի կենտրոնում աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսրայելական 60 կործանիչ հարվածել են 20-ից ավելի ռազմական թիրախի, այդ թվում՝ միջուկային մշակումների հետ կապված օբյեկտների և հրթիռների արտադրության վայրերի։ ԻՊԲ-ն նշում է, որ Հորդանանի ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիքի մարզ
Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրամիության անդամ պետությունների դեսպաններն այցելում են Հայաստանի Սյունիքի մարզ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակը։ Այցի ընթացքում դեսպանները հանդիպելու են մարզային, տեղական իշխանությունների ներկայացուցիչների և գործընկերների հետ, մասնակցելու տարբեր միջոցառումների և շփվելու տեղացի երիտասարդների հետ։
Կարդալ ավելին »Հայաստանը իր դեսպանության համար նոր շենք է գնել Բրյուսելում
Հայաստանի կառավարությունը Բրյուսելում նոր շենք է գնել Բելգիայում ՀՀ դեսպանության համար։ ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ավարտին է հասցվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ «Ձեռք է բերվել Rue d’Arlon 92 1040 հասցեում գտնվող Բելգիայի Գործարարների միության նախկին շենքը, որը կառուցվել է 1866-1870 թվականներին եւ չափազանց մոտ է ...
Կարդալ ավելին »ՍԱՏՄ-ն կասեցրել է «Պիցցա Տաշիրի» ևս 4 մասնաճյուղի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է «Պիցցա Տաշիր» հանրային սննդի կետերի ցանցի ևս 4 մասնաճյուղի գործունեությունը կասեցնելու մասին։ Ինչպես հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: Նշվում է, որ կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային ...
Կարդալ ավելին »ՊԵԿ. հայկական կոնյակով բեռնված բեռնատարները կարող են հատել հայ-վրացական սահմանը
Վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ «Մասնավորապես, հարցը վերաբերում է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը ՀՀ-ի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել»,- ասվում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ