Մոլդովայում շարունակվում է թենիսի Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի կանանց հավաքականը: Երրորդ ենթախմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին:
Մենախաղում հաղթանակ են տարել Ալինա Սողոմոնյանը (7:6 6։1) և Անի Ամիրաղյանը (4։6, 6։3, 6։4)։ Մենախաղերում պարտությունից հետո Մալթայի հավաքականը հրաժարվել է զուգախաղից։
Մալթայից բացի Հայաստանի հետ նույն խմբում էին ընդգրկված նաև Անդորրայի ու Սան Մարինոյի հավաքականները։
1-ին տուրում Հայաստանի ընտրանին 3։0 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի հավաքականին, 2-րդ տուրում 2։1 հաշվով առավելության էր հասել Անդորրայի ընտրանու նկատմամբ։
Հայաստանի հավաքականը հաղթում է իր ենթախմբում և Մոլդովայի ու Ֆինլանդիայի հավաքականների հետ վիճարկելու է 2-րդ խումբ դուրս գալու ուղեգիրը։
Վաղը Հայաստանի ընտրանին կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ։