2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 5.4% գնաճ, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնանկում: Times.am-ի փոխանցմամբ` հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.2-0.3% գնանկում, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.5%-ով: ՀՀ վիճակագրական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ուզում ենք՝ մեր ծրագրերը դառնան կայուն զարգացման հիմք․ Արմեն Ստեփանյան
««Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը հարցազրույց է տվել syuniacyerkir.am-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով հանդիպումների և հրապարակումների շարքը շարունակում ենք: Արմեն Ստեփանյանը շուրջ 22 տարվա փորձ ունի բնապահպանական, սոցիալական և առողջության ու անվտանգության կառավարման, կայուն զարգացման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտներում: Մինչև Զանգեզուրի պղնձամոլիբդենային ...
Կարդալ ավելին »Հայաստանի բանկերի ակտիվները 18.3%-ով աճել են
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), կարեւորելով հանրության համար համակարգի վերաբերյալ պարբերական, հավաստի տեղեկատվության ապահովումը, շարունակում է նոր ձեւաչափով եւ եռամսյակային պարբերականությամբ ներկայացնել «Հայաստանի բանկային համակարգը թվերով» պարբերականը: ՀԲՄ-ից հայտնել են, որ պարբերականի միջոցով կներկայացվի ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Երկրորդ համարում ամփոփված են բանկային համակարգի գործունեության 2022թ. տարեկան արդյունքները։ Ըստ պարբերականում հրապարակված տվյալների՝ 2022թ-ին ընդհանուր կապիտալն ավելացել է ...
Կարդալ ավելին »Վարչապետի աշխատակազմը տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքի վիճակը ծանր է
Մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ըմիջին ծանրության, 1-ը բավարար: Ավելի վաղ ...
Կարդալ ավելին »Մեկնարկում են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը: «Բենֆիկա»-ն տանը կընդունի «Բրյուգե»-ին: Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Բրյուգե»-ն նվազագույն հաշվով: Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ կխաղա Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: «Մեղուները» թիմերի առաջին հանդիպմանն առավելության էին հասել նվազագույն հաշվով: Երկու հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
Կարդալ ավելին »Ադրբեջանի դիվերսիայի հետևանքով վիրավորցած ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի մարտի 5-ի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։
Կարդալ ավելին »51-ամյա տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ.-ի մարտի 6-ին ժամը 13:30-ի սահմաններում Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նա թողնելով կնոջն անօգնական վիճակում՝ հեռացել է: Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, ...
Կարդալ ավելին »Կարմրուկի դեպքերի թիվը հասել է 29-ի. հոսպիտալացված է 15 քաղաքացի
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 7-ի դրությամբ հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով: Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների ...
Կարդալ ավելին »ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, փակ է նաև Լարսը
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը՝ նշելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գավառ քաղաքում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 07-03-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.88%-ով և կազմել 80.68 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.29%-ով և կազմել 86.41 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ