ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Watch24.am» տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ի լրատվական ծառայությունը։ Նշված էջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տևական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ, ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած երկրներից է
Առաջիկա մայիսյան տոներին ռուսաստանցիները հանգստի համար դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Վրաստանը: Այդ մասին ասված է «Ռուսկի ստանդարտ» բանկի հետազոտությունում: «Ռուսկի ստանդարտ» բանկի RS TLS ճանապարհորդությունների կազմակերպման և կոնսիերժ-ծառայությունների մատուցման ընկերության տվյալներով՝ մերձավոր արտասահմանի երկրներում մայիսյան տոների նախաշեմին հարցումների քանակով առաջատար է դարձել Մինսկը։ Պահանջվածությամբ երկրորդ տեղում է Ղազախստանը, որը զբոսաշրջիկներին գրավում է լեռնային հանգստավայրերով։ ...
Կարդալ ավելին »Մրցույթ՝ «Հայ կինոն 100 տարեկան է»
Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ դպրոցականների և ուսանողների շրջանում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Մրցույթի նպատակն է հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը: Մրցույթի պայմաններն ու կանոններն են. ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը ...
Կարդալ ավելին »Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքերով 10 անձ ձերբակալվել է, 3-ը ՃՈ տեսուչներ են
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը հայտնում է , որ նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի և տեսուչի պաշտոնները, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի ...
Կարդալ ավելին »ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են խորհրդակցություններ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանն, ...
Կարդալ ավելին »Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին
«Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին և զորակցությունը Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին։Հայրենյաց պաշտպան ...
Կարդալ ավելին »Չի բացառվում՝ Ադրբեջանը նոր սադրանքներ ձեռնարկի․ պաշտպանության փոխնախարար
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նոր սադրանքներ ձեռնարկել։ Սարգսյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Երեկվա միջադեպի հետ կապված բոլոր տեղեկությունները հրապարակված են։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է»,- ասաց Արման Սարգսյանը։ Հարցին, թե Ադրբեջանի կողմից նոր սադրանքներ հնարավո՞ր է ձեռնարկվեն, Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց այս պահի դրությամբ ինչ տեղեկատվություն Պաշտպանության ...
Կարդալ ավելին »ՔՊ պատգամավորը մանրամասներ է պատմել Տեղ գյուղի տարածքում տեղի ունեցածից
Երեկվա հարձակման հետևանքով Տեղ գյուղում դիրքային նոր փոփոխություններ չեն եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, գրում է Lragir-ը։ «Այս պահին հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չկան։ Դիրքային որևէ փոփոխություն չի եղել, ինչպես եղել են մինչև այդ մարտական գործողությունները, այդպես էլ պահպանվել են»,- ասաց նա։ Ըստ Արմեն Խաչատրյանի՝ ադրբեջանցիները երեկ մոտեցել են հայկական դիրքերին՝ բանակցելու նպատակով, ...
Կարդալ ավելին »Պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի․ ԱԺ
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Կողմ է քվեարկել 65 պատգամավոր: Այսպիսով, Ազգային ժողովը համաձայնություն է տվել, որ ԱԺ «Հայաստան» ...
Կարդալ ավելին »Հոսանքազրկում՝ Երևանում և մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Լեփսիուսի փ. 12, 13, 14, 15, 17, 18, 19, 21, 23, 25 շենքեր, Մ․Ավետիսյան 2փ. 15, 15Ա, 17, 17Ա շենքեր, Մ.Ավետիսյան 1փ. 51 շենք, Մ.Ավետիսյան 1փ. 13-68 և 2փ. 1-19, 28-46 առանձնատներ, Ռուբինյանց փ. 12/1 շենք, Պ․Սևակի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ