Author Archives: admin

Հայաստանում ռուսական ռազմաբազան ուսումնական թռիչքներ կիրականացնի

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի անձնակազմերն ​​ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն, որոնց ընթացքում մի շարք առաջադրանքներ կկատարեն ձմեռային ուսումնական շրջանի ստուգման շրջանակներում։ Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները կմշակեն օդային մարտերի մղումը, օդանավակայանի տարածքի պաշտպանությունը և օդային թիրախների որսը, բարձրլեռնային շրջաններում կկատարեն բարդ և բարձր պիլոտաժի տարրեր (մարտական ​​շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», ...

Կարդալ ավելին »

Դատախազությունում կադրային բարեփոխումներ են

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Վիկտոր Գրիգորյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում ապրիլի 3-ի երեկոյան ժամերին, ապրիլի 5-8-ը  հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանն ապրիլի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։   Մարզերում ապրիլի 3-ի ցերեկը, ապրիլի 4-ի գիշերը, 5-8-ն   առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների ...

Կարդալ ավելին »

Մետրոյի մոտ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ալրաղաց» ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի«Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների ...

Կարդալ ավելին »

Դրույքաչափի իջեցում` մինչև 30 տոկոս. ՊՆ-ն կարգապահական տույժի նոր տեսակ է սահմանում

Պաշտպանության նախարարությունը հստակեցնում է կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք օրենքում կատարված փոփոխութունների և լրացումների համաձայն՝ սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները։ ...

Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին հարձակման է ենթարկվել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ հարձակման է ենթարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ «Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակացույցը

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախնական ժամանակացույցը հայտնի է: Այն ներկայացնում ենք ստորև. Ապրիլի 15.Կանայք. 55 կգ, (C ենթախումբ), 45 կգ (B), 49 կգ (B) – ժամը` 13:00 Կանայք. 45 կգ (A ենթախումբ) – ժամը` 17:30 Կանայք. 49 կգ (A  ենթախումբ) – ժամը 20:00 Ապրիլի 16 Կանայք. 55 կգ (B  ենթախումբ) – ժամը` 09:00 Տղամարդիկ. 55 կգ (B ենթախումբ), 61 ...

Կարդալ ավելին »

ՀՀ դեսպանը Թունիսի խորհրդարանի նախագահին ներկայացրել է ԼՂ հումանիտար իճակը

Աշխատանքային այցով Թունիսում գտնվող Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 31-ին հանդիպում է ունեցել Ժողովրդական ժողովի նախագահ Իբրահիմ Բուդերբալայի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Փոլադյանը շնորհավորել է Թունիսի խորհրդարանի նորընտիր նախագահին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ միաժամանակ փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահի՝ թունիսցի պաշտոնակցին հասցեագրված շնորհավորական ուղերձը։ Ժողովրդական ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմի շնորհավորանքների համար, կարևորել է Թունիսի ...

Կարդալ ավելին »

Կայացել է Հայաստանում ռուսական համայնքի ընդհանուր հավաքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային կենտրոնում կայացել է «Ռուսաստան» հասարակական կազմակերպության ընդհանուր հավաքը։ «Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Հակոբյանը ներկայացրել է 2020-2022 թվականների ընթացքում կատարված աշխատանքի հաշվետվությունը։ Նա նշել է, որ հասարակական կազմակերպությունը արդյունավետ աշխատանք է կատարում և անգնահատելի ներդրում ունի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, Հայաստանում ռուսերենի և ռուսական մշակույթի տարածման գործում։ Կազմակերպության գլխավոր նպատակներից մեկն է Հայաստանի բոլոր մարզերում ...

Կարդալ ավելին »

Սանկտ Պետերբուրգում պայթյունից տուժածների թիվը հասել է 32-ի, սպանվել է հայտնի ռազմական լրագրող

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 32-ի: Դեպքի հետևանքով սպանվել է բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին: Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: «Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է», – նշված է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես պարզաբանել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader