Author Archives: admin

Դժվար է հիշել մի համատեղ փաստաթուղթ, որն Ադրբեջանը չի խախտել․ Փաշինյան

Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ իր վերջին գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված հիմնարար պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Հարցը, որը ծագում է ...

Կարդալ ավելին »

Հենրիխ Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում «Միլանը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին և պարտվեց 0:2 հաշվով: Խաղի հաշիվը բացվեց 8-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, իսկ 11-րդ րոպեին փայլեց Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: Այս գոլով ու հանդիպման ընթացքում ցուցաբերած ակտիվության համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ...

Կարդալ ավելին »

Թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ՝ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ։ Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ։ ՊԵկ-ը հաըտնում է տնտեսվարողների ըմբռնումն ու ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 11-05-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 73.07 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.13%-ով և կազմել 76.96 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 11-05-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.01%-ով և կազմել 2038.40 դոլար, արծաթի գինը նվազել է 1.20%-ով և կազմել 25.56 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.61%-ով և կազմել 1126.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 11-05-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 2.24%-ով և կազմել 2268.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 8475.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 2136.50 դոլար, նիկելի գինը նվազել է 4.15%-ով և կազմել 22531.00 դոլար, անագի գինը նվազել է 0.57%-ով և կազմել 25846.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 11-05-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների մայիսի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 33531.33 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 4137.64 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.04%-ով և կազմել 12306.44 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 11-05-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 15896.23 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 7361.20 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 7741.33 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.25%-ով և կազմել 1052.44 կետ:

Կարդալ ավելին »

Սոթքում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Սոթքի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։  Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավոր զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին »

Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրվեն. ՊՆ

Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կհայտնի: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամը 09:50-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացում Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր:

Կարդալ ավելին »
ajax-loader