Twitter-ում հաղորդագրություններն այսուհետ ավելի գաղտնի կդառնան: Ըստ ընկերության գործադիր տնօրեն և ղեկավար Իլոն Մասկի հայտարարության՝ Twitter-ը գործարկում է գաղտնագրված հաղորդագրությունների առաջին տարբերակը: Dա նշանակում է, որ ոչ ոք չի կարողանա կարդալ հարթակում ձեր ուղարկած և ստացած հաղորդագրությունները, եթե չունենա ձեր օգտատիրոջ տվյալները: Կոդավորված հաղորդագրությունները այսօրվա դե ֆակտո ստանդարտն են, իսկ հաղորդագրությունների փոխանակման հիմնական հարթակները, ինչպիսիք են WhatsApp-ը, Viber-ը, Messenger-ը, Telegram-ը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
200 տարի անց․ Ռեմբրանդի 2 անհայտ դիմանկար` մասնավոր հավաքածուում
Բրիտանական ընտանիքի մասնավոր արվեստի հավաքածուում 200 տարի անց հայտնաբերվել են Ռեմբրանդի վրձնին պատկանող երկու բացառիկ դիմանկարներ, որոնք մինչ այս հայտնի չէին արվեստագետներին: 17-րդ դարի հոլանդացի գեղանկարչի կտավները հայտնաբերել են Christie’s աճուրդի տան փորձագետները սովորական գնահատում կատարելիս։ Դիմանկարները 1635 թվականի են և պատկերում են Նիդերլանդների Լեյդեն քաղաքից մի տարեց զույգի՝ Յան Վիլեմս վան դեր Պլյումին և նրա կնոջը՝ Յապգեն Կարելսին: Նշվում ...
Կարդալ ավելին »Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել ՏԻՄ պաշտոններ զբաղեցնելուց
Վայոց ձորի Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք տալու, իրեն վստահված զգալի և խոշոր չափերով գույքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եղանակով հափշտակելու, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ինչպես տեղեկանում ...
Կարդալ ավելին »Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո։ Շառլ Միշելն ընդգծել է, որ ունեցել են բաց, անկեղծ ու արդյունքին միտված քննարկում։ «Նրանք կենտրոնացել են առաջընթացի վրա՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Ղեկավարները կիսում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Ես բարձր եմ գնահատում նրանց համատասխան ջանքերը։ Միասին մենք վերանայել ենք մեր օրակարգի ...
Կարդալ ավելին »Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 15-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Կարդալ ավելին »Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա մայիսի 19-ին
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: «Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»,-ասաց Հովհաննիսյանը: Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվայի հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է լինելու՝ փոխնախարարն ասաց, որ ինչ-որ ...
Կարդալ ավելին »Իլոն Մասկը խոսքի տերն եղավ․ նա Twitter-ի նոր ղեկավար է նշանակել
Ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր, Tesla, SpaceX և Twitter ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ի համար նոր գործադիր տնօրեն է աշխատանքի վերցրել: Այս մասին Իլոն Մասկը գրառում է կատարել Twitter սոցիալական հարթակում: Ընկերության սեփականատերը նշել է, որ նոր աշխատակցուհին իր պաշտոնավարումը կսկսի 6 շաբաթից: Իսկ Մասկը կստանձնի գործադիր նախագահի և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրենի դերը: Ամիսներ առաջ Մասկը Twitter-ում քվեարկություն ...
Կարդալ ավելին »Ամռանը Սոթքում աշխատակիցների կրճատումներ կսկսվեն. հայտնի է՝ ինչո՞ւ
Սոթքի բաց հանքում աշխատանքների ավարտը նախատեսվել էր անցյալ տարվա աշնան վերջ, սակայն բանակցությունների և պնդումների արդյունքում դրանք շարունակվում են, և աշխատողների մեծ մասին կպահեն մինչև այս տարվա ամառ, որից հետո արդեն կսկսվեն կրճատումները: Այդ մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը: Վերջինս նկատեց՝ լիազոր մարմնի կամ Կառավարության աշխատանքի արդյունքում 5-6 ամսով երկարաձգվել ...
Կարդալ ավելին »Միջազգային փորձագետներն Ամուլսարում վերլուծական աշխատանք են կատարում
Փետրվարին ստորագրվել է եռակողմ հուշագիր, որով պետք է սկսվեին Ամուլսարի վերագործարկման համար անհրաժեշտ ֆինանսավորման քննարկումները: Այդ մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը: «Բազմիցս հայտարարվել է, որ շինարարական աշխատանքները 70-80 տոկոսով իրականացվել են, բայց հաշվի առնելով, որ ժամանակ է անցել, և կարիք կար այդ կատարված շինարարական աշխատանքները, կառուցված օբյեկտները կամ իրականացված աշխատանքների ...
Կարդալ ավելին »Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Մայիսի 12-ին վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ մայիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող:
Կարդալ ավելին »