Author Archives: admin

Մարտունու բաժնի ոստիկանները ձերբակալել են ինքնաշեն հրազենով սպանության փորձ կատարած տղամարդուն

Մարտունու բժշկական կենտրոնից հունիսի 3-ին, ժամը 23.35-ին ոստիկանները հաղորդում են ստացել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Գեղհովիտ գյուղի 44-ամյա մի բնակիչ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22.30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի կահույքի արտադրամասի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը ինքնաշեն հրազենով կրակել է 44-ամյա համագյուղացուն, ապա, հրազենը թողնելով ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 06-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.59%-ով և կազմել 33562.86 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 4273.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 13229.43 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են. 06-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 15963.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 7200.91 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 7599.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 1048.37 կետ:

Կարդալ ավելին »

Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 4083 խախտում, մարզերում՝ 8613

ՀՀ մայրաքաղաքում մայիսի 29-ից հունիսի 5-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4083 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 91 մեքենա։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 158, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 211 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 55, չամրակապված վարելու՝ 142, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա Մինսկում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեն հունիսի 8-ին Մինսկում կայանալիք նիստում կքննարկի իր պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։ Այդ մասին հունիսի 5-ին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «Հունիսի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը»,-նշել է ...

Կարդալ ավելին »

Վրաստանը Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կկառուցի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 5-ին հայտարարել է Թբիլիսիի մերձակայքում նոր միջազգային օդանավակայան կառուցելու որոշման մասին։ «Մենք հանգել ենք այն որոշման, որ անհրաժեշտ է կառուցել նոր օդանավակայան, որը կլինի միջազգային, ժամանակակից մակարդակի: Կարծում ենք՝ դրա համար լավագույն վայրը Վազիանին է՝ նախկին օդանավակայանը: Ցանկանում ենք հրավիրել լավագույն ճարտարապետներին, դիզայներներին և մասնագետներին, որպեսզի ուսումնասիրեն այս վայրը և վերջնական որոշում կայացնեն»,- ինչպես հաղորդում ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը

ՀՀ զինված ուժերում hունիսի 5-ին հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն  են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները,  որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց  ընտրած զորամասերում սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով:  Ըստ աղբյուրի՝ քննությունների առաջին օրը, հիմնականում լավ և գերազանց ...

Կարդալ ավելին »

Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանը կկալանավորվի 1 ամիս 15 օր ժամկետով

Դատարանը որոշում է կայացրել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով: Որոշումը հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Մանվել Շահվերդյանը: Ավելի վաղ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը տեղեկացրել էր, որ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով Գայանե Հակոբյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանի որոշմամբ նշանակվել է տնային կալանք: 2023 ...

Կարդալ ավելին »

Սոցծառայողը նպաստի ժամկետը երկարացնելու համար կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության` Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ն Տավուշի մարզի երկու բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այդ թվում՝ պետական նպաստի տրամադրումը չդադարեցնելու և նպաստի տրամադրման ժամկետը երկարաձգելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար կաշառք է ստացել: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հաղորդագրությունից, Տավուշի մարզի բնակիչ Ա. Ա.-ն եղբոր պետական նպաստի իրավունքի ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել են

Հայաստանը նախորդ տարի ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից ստացել է 2021 թվականի համեմատ 28 մլրդ դրամով պակաս գումար: Այդ մասին ասաց Հայաստանի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: Նախարարը հայտնեց, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքերի մասով նվազում է արձանագրվել: «Մաքսատուրքերը կազմել են 56 մլրդ 685 ...

Կարդալ ավելին »
ajax-loader