Author Archives: admin

ԿԸՀ նախագահը քաղաքացիական հասարակությանը հրավիրում է քննարկումների

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակման շրջանակներում սկսել է աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդակցությունների շարք՝ ընտրական գործընթացում առանձին գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, կազմակերպությունների և ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։ Այդ մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։  «Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության դերը ընտրական գործընթացներում, անկասկած, քաղաքացիական հասարակության հետ քննարկումները կարող են հանդիսանալ ԿԸՀ ռազմավարության մշակման կարևորագույն ...

Կարդալ ավելին »

Երևանում պարեկները ծառայության են դուրս գալիս նոր տեխնիկայով (տեսանյութ)

Էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ. պարեկներն արդեն շուրջօրյա ծառայություն իրականացնում են նաև տեխնիկական նոր միջոցներով։ Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել և օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։ Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը։ Դրան զուգահեռ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա ...

Կարդալ ավելին »

Հայ մարմնամարզիկները World Challenge Cup-ի եզրափակիչներում են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել «World Challenge Cup»-ում: Բուլղարական Վարնա քաղաքում մեկնարկած «World Challenge Cup»-ի որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Հայաստանի երկու ներկայացուցիչն էլ; Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը ազատ վարժությունում, նժույգ-թափերում և օղակներում: Ավելի վաղ` ապրիլ ամսին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 26-05-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.30%-ով և կազմել 71.76 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.94%-ով և կազմել 76.03 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 26-05-23

NYMEX բորսայի մայիսի 25-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.47%-ով և կազմել 1948.60 դոլար, արծաթի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 23.02 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.72%-ով և կազմել 1034.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զասի առիթով

Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զասի առիթով։ Ստորև ներկայացնում ենք նախարարի ուղերձը․ «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի և ձեր ուսուցիչների շնորհիվ։ Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան չունեք և ձեր կյանքի ...

Կարդալ ավելին »

ME. գունավոր մետաղների գներ. 26-05-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.18%-ով և կազմել 2231.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.77%-ով և կազմել 7962.50 դոլար, կապարի գինն աճել է 1.22%-ով և կազմել 2074.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.39%-ով և կազմել 21228.00 դոլար, անագի գինն աճել է 2.68%-ով և կազմել 24607.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 26-05-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 32764.65 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.88%-ով և կազմել 4151.28 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.71%-ով և կազմել 12698.09 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 26-05-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 15793.80 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 7229.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.74%-ով և կազմել 7570.87 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 1040.48 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader