Author Archives: admin

Մինսկում ընթանում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նեղ կազմով հանդիպումը

Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ նեղ կազմով։  Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։   Հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Կարդալ ավելին »

Kaseprsky․ աշխարհում նկատվում է համակարգչայրին գրոհների նվազման միտում

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի առաջին եռամսյակում կանխել են բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ մի քանի վնասաբեր ծրագրերի գործարկումը 106 863 եզակի օգտատերերի համակարգիչներում այն դեպքում, երբ 2022-ի հունվար-մարտին դրանք հայտնաբերվել են 107 848 եզակի օգտատերերի համակարգիչներում։ Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վնասաբեր ֆինանսական ծրագրերի գրոհներին ամենաշատը ենթարկվել են Թուրքմենստանի (օգտատերերի 4,7%), Աֆղանստանի (4,6%) և Պարագվայի (2,8%) ...

Կարդալ ավելին »

Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրում կատարվել են փոփոխություններ

Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի պայմաններում կատարվել են փոփոխություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակը շահառուների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ Ծրագրի շրջանակում Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական ...

Կարդալ ավելին »

Դանիելյանը և Սարգսյանը՝ Կրակովի շախմատային բլից մրցաշարի հաղթողներ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները` Էլինա Դանիելյանը և Շանթ Սարգսյանը հաջող մասնակցություն են ունեցել Կրակովի ամառային Եվրոպական խաղերում հիմնական մրցումներից առաջ անցկացված շախմատի բլից մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանը գրավել է առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է 1-ին հորիզոնականը: Երկրորդ տեղում Նիդերլանդների թիմ է, իսկ եռյակը ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը

Դիմորդներին 2 անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հոգեբանական լարվածության տեսանկյունից դրական ազդեցություն ունի այս հնարավորությունը, սթրեսն ավելի քիչ է»,- նշեց նախարարը։ Ըստ նրա՝ հունվարի համեմատությամբ ...

Կարդալ ավելին »

Աղձքի և Ուջանի մոտ պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը որոշ ժամանակ փակ կլինի

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+200-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ հունիսի 21-ին՝ ժամը 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտը՝ նշելով, որ այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

Կարդալ ավելին »

Coca-Cola HBC-ն կգնի Finlandia օղու ապրանքանիշը

Coca-Cola HBC-ն պայմանավորվել է Finlandia օղու ապրանքանիշի սեփականատեր Brown-Forman Finland ընկերությունը գնելու մասին: $220 միլիոն գնահատվող գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականի երկրորդ կեսին, ասված է Coca-Cola HBC-ի հայտարարության մեջ: «Սա գրավիչ ներդրում կլինի, որը կհաստատի Brown-Forman-ի հետ մեր մասշտաբային եւ ժամանակի փորձությունը հաղթահարած համագործակցության ուժի հաստատումը», – ասել է Coca-Cola HBC-ի գործադիր տնօրեն Զորան Բոգդանովիչը:

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը մանրամասն խոսել է հայաստանյան տնտեսական կյանքի առանձնահատկությունների և ազատական տնտեսության հնարավորությունների մասին: Նախագահն ընդգծել է, որ անձամբ շատ ուշադիր է, որպեսզի ներդրումային միջավայրը գրավիչ լինի բիզնեսի և ուղղակի ներդրումների իրականացման համար: ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 20-06-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը չի փոխվել և կրկին կազմել է 70.97 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.21%-ով և կազմել 75.95 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 ...

Կարդալ ավելին »
ajax-loader