Author Archives: admin

LME. գունավոր մետաղների գներ. 01-06-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.99%-ով և կազմել 2246.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 8089.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.50%-ով և կազմել 2012.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.09%-ով և կազմել 20588.00 դոլար, անագի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 25454.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 01-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 32908.27 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 4179.83 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 12935.29 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 01-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.54%-ով և կազմել 15664.02 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.54%-ով և կազմել 7098.70 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 7446.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 1055.41 կետ:

Կարդալ ավելին »

Նորաբաց մարզակումբ և Հայփոստի բաժանմունք. «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նվերը` Ոսկեվանին

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքում «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախաձեռնությամբ բացվեց մարզակումբ և վերաբացվեց Հայփոստի բաժանմունքը: Ոսկեվանի ուժային մարզաձևերի ակումբ ստեղծելու գաղափարի իրականացմանն իրենց աջակցություն են ցուցաբերել Համբուրգից բարերար Սերժ Անգելյանը, օպերային երգիչ Արտակ Ստեփանյանը, Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան և «Դու Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղի համար մարզադպրոցի բացումը կենսական նշանակություն ունի: ...

Կարդալ ավելին »

2023-ի հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 260042 դրամ

2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 260,042 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 21.6% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.7%-ով և կազմել 189,028 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 25.0%-ով և կազմել 289,959 դրամ։ Հիշեցնենք, որ աշխատավարի հաշվարկի ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան Microchip Technology-ն գնել է հայկական «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերությունը

Հայկական «Ինստիգեյթ» ՓԲԸ ընկերությունների խումբը պայմանագիր է ստորագրել միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա, ամերիկյան Microchip Technology Inc. ընկերության հետ՝ վերջինիս կողմից «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերության ձեռքբերման և այդ հիմքով Microchip ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ՝ ազդարարելով իր մուտքը հայաստանյան ՏՏ շուկա։ Այդ առիթով ընկերությունն իր պաշտոնական հարթակներում թողարկել է նաև համագործակցությունը նկարագրող կարճ ֆիլմ։ Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ երկու տարի առաջ։ Ստեղծվել էր «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը, ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսները նվազել են. 31-05-23

Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 31-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.41%-ով և կազմել 30887.88 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.32%-ով և կազմել 2130.63 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 3204.56 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.94%-ով և կազմել 18234.27 կետ:

Կարդալ ավելին »

Ռուսաստանն արգելել է փամփուշտների և պարկուճների արտահանումը

 Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ: Ինչպես տեղեկացնում է  РБК պարբերականը, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:   «Որոշումն ուղղված է պետության շահերի պաշտպանության ապահովմանը», – հաղորդվում է կառավարության կայքում։ Արգելքը չի վերաբերում այն փամփուշտներին և ​​պարկուճներին, որոնք անհրաժեշտ են բանակին, ...

Կարդալ ավելին »

Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ երեխային է սպասում

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս տեղեկությունը հաստատել են դերասանի ներկայացուցիչները։ «Կնքահայրը» ֆիլմի աստղը հայտարարել է, որ իր 29-ամյա ընկերուհին՝ կինոպրոդյուսեր Նուր Ալֆալլահը, ութ ամսական հղի է։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Պաչինոն և Ալֆալլահը միասին են Covid-19-ի համավարակից ի վեր։ Պաչինոն արդեն երեք երեխա ունի՝ երկուսը՝ դերասանուհի Բևերլի Դ’Անջելոյից, մեկը՝ դերասանական ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է կառավարությունը, վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:  

Կարդալ ավելին »
ajax-loader