Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մայիս ամսվա ընթացքում հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում է արձանագրել է 724 հարկ վճարողի մոտ: ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 227,5 մլն դրամի չափով տուգանք: ՊԵԿ-ը ներկայացրել է ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կրակովում մեկնարկում են երրորդ Եվրոպական խաղերը
Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ին մեկնարկող ամառային Եվրոպական երրորդ խաղերի բացման արարողությունը կկայանա «Հենրիկ Ռեյմանի» անվան քաղաքային մարզադաշտում: Մարզադաշտը տեղավորում է 33 հազար 5 հարյուր հանդիսական: Կազմակերպիչները խոստանում են լուսաձայնային ինքնատիպ շոու: Հայաստանն այս խաղերին ներկայացված է 57 մարզիկով: Նրանք կմրցեն 10 մարզաձևում շախմատ, թաեքվոնդո, աթլետիկա, ջրացատկ, բռնցքամարտ, սուսերամարտ, կարատե, հրաձգություն, մուայթայ և թեքբոլ: Այս խաղերում բռնցքամարտը և հրաձգությունը վարկանիշային ...
Կարդալ ավելին »Մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն անհրաժեշտ է հաշվառել Կադաստրի կոմիտեում
ՀՀ Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն: Ինչպես տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում. ✅ քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, ✅ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում ...
Կարդալ ավելին »Հայաստանը շարունակում է մնալ Ադրբեջանում ատելության խոսքի թիրախում. եվրոպական հանձնաժողովի զեկույցը
Ադրբեջանը շարունակում է ռասիստական կարծրատիպեր քարոզող լեզվի օգտագործումը և թշնամանքի հրահրումը: Հանրային քննարկումները նշանավորվել են քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններում Հայաստանի դեմ հրահրող հռետորաբանության կիրառմամբ, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակում, ինչպես նաև ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում ատելություն պարունակող բովանդակության լայն տարածմամբ: Այդ մասին գրված է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ)՝ Ադրբեջանի վերաբերյալ 6-րդ զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ դպրոցական դասագրքերում խտրական ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերողների միությունն Աժ պատգամավորների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ին «Հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին պատգամավորներ, Կառավարության պատասխանատուներ, «Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության» ՀԿ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով ՀԿ-ի ուղարկած նամակը: «Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ», «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հայտնել է, որ ...
Կարդալ ավելին »500 000 դոլար պարտքի դիմաց ՊՆ-ն ստացել է շինությունը և 1 ամիս անց 90 000 դոլարով վաճառել այլ բանկի
Պաշտպանության նախարարությունը «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊ ընկերությունից, պետության հանդեպ ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, 2004 թվականին ստացել է Ընկերությանը պատկանող 441,01 քմ մակերեսով շինությունը և նույն գույքը մեկ ամիս անց՝ 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել «Անելիք բանկ» ՍՊԸ-ին: Այդ մասին տեղեկացնում է Դատախազությունը: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) ...
Կարդալ ավելին »Առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել. Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Բուժաշխատողի օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է նախարարի «Ֆեյսբուքի» էջում: «Սիրելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։ Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերության կողմից 2020-2023թթ-ի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված 850 տոննա շաքարավազը և 61 տոննա հնդկաձավարը վաճառվել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների, սակայն վերջիններիս անվամբ դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր։ Շաքարավազի և հնդկաձավարի իրական գնորդներին թաքցնելու և հանցավոր արարքը քողարկելու ուղղակի ...
Կարդալ ավելին »Երևանի Բուսաբանական այգում հրդեհի հետևանքով ծառեր են այրվել (լուսանկարներ)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 20-ին ժամը 17։15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, այրվել է 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ (12-ը մասամբ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին:
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսները նվազել են․ 21-06-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 16111.32 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 7294.17 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.25%-ով և կազմել 7569.31 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 1042.91 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ