Author Archives: admin

Դանակահարել է հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 6 օր անգիտակից մնալուց հետո մահացել է

Մայիսի 25-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվել Արտաշատի ԲԿ-ից՝ որովայնի թափանցող  արնահոսող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:  Վիճակը ծանր էր եւ առաջին բուժօգնությունից հետո  նրան տեղափոխել էին Էրեբունի ԲԿ: Ոստիկանները պարզել են, որ ահազանգից մոտ 40 րոպե առաջ  տուժած երիտասարդի տան մոտակայքում կենցաղային անհիմն ու անհեթեթ հարցերի շուրջ նրա հետ վիճել է հասակակից ...

Կարդալ ավելին »

Չկա այնպիսի անկլավ, որը ճանապարհային անլուծելի խնդիր կառաջացնի. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է  ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել: Փաշինյանն այd մասին ասել է Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975 թ-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը: «Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 02-06-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.95%-ով և կազմել 70.56 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.23%-ով և կազմել 74.76 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 02-06-23

 NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.92%-ով և կազմել 1999.70 դոլար, արծաթի գինն աճել է 1.95%-ով և կազմել 24.08 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.83%-ով և կազմել 1012.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 02-06-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.63%-ով և կազմել 2282.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.91%-ով և կազմել 8243.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 1999.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.55%-ով և կազմել 21318.00 դոլար, անագի գինը նվազել է 0.07%-ով և կազմել 25437.00 ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են. 02-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.21%-ով և կազմել 15853.66 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 7137.43 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 7490.27 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 1061.89 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 02-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 33061.57 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 4221.02 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.28%-ով և կազմել 13100.98 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը: ՀՀ վարչապետը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև ...

Կարդալ ավելին »

Երեխաների տոնին Մետրոպոլիտենի մուլտհերոսներով գունավոր գնացքը նրանց տեղափոխել է հեքիաթային աշխարհ

Գույներ, փուչիկներ, ուրախ տրամադրություն. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մուլտհերոսներով ուրախ գնացքն ուղևորվեց դեպի «Երիտասարդական» կայարան, որտեղ երեխաները ծանոթացան տարբեր մանկատների և խնամքի կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների հետ: Տոնական միջոցառմանը ներկա էին նաև Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները և տարբեր մանկատներում ու խնամքի կենտրոններում բնակություն հաստատած երեխաները: Կայարանում շրջելուց հետո հեքիաթային գնացքն ուղևորվեց դեպի «Հանրապետության հրապարակ» ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը 24 սանտիմետրով նվազել է նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ

Նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 23 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 47 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 71 սանտիմետր նիշի դիմաց։ 2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader