Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունիսի 5-ին ժամը 07։42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են 3 անկած ձուկ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը
Ադրբեջանի Զինված ուժերն Արցախի հետ շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Կարդալ ավելին »Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Հանրապետությունում մյուս ճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին »Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Ընդերքօգտագործման արդիական խնդիրները» ֆորում-մրցույթին
Մայիսի 21-27-ը Սանկտ Պետերբուրգի լեռնային համալսարանում կայացել է ուսանողների և երիտասարդ գիտնակաների «Ընդերքօգտագործման արդիական խնդիրները» թեմայով 19-րդ միջազգային ֆորում-մրցույթը, որը կազմակերպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնը: Այդ մասին հայտնում է «Լեռնային գործի ամբիոնի» ֆեյսբուքյան էջը։ Ֆորում-մրցույթում ելույթ ունեցած նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնամետալուրգիա և քիմիական տեխնոլոգիաներ» ինստիտուտի «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի ...
Կարդալ ավելին »10 մլրդ դրամ աջակցություն Չինաստանից՝ ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար
Հանրային հեռուստաընկերությունում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրեցին հայ-չինական պայմանագիր, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով: Այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության ...
Կարդալ ավելին »Ինչու է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել Պատմական Հայաստանի քարտեզը. պարզաբանում
Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, համաձայն որի՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քարտեզը: Պարզաբանման մեջ ասված է. «Տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից մայիսի 29-ին՝ մաշվածության ու խամրածության պատճառով։ Ընդգծենք, ...
Կարդալ ավելին »«Չաարատի» անակնկալները՝ Կապան համայնքի փոքրիկներին
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ «Չաարատ» ընկերությունը անակնկալներ էր պատրաստել Կապան համայնքի փոքրիկների համար։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Սահմանամերձ բնակավայրերի փոքրիկների օրը տոն դարձնելու համար այսօրվա մեր այցերը տարբեր ուղղություններ ունեին։ Բոլոր փոքրիկների համար ընկերությունը պատրաստել էր նվերներ։ Ավանդույթի համաձայն ընկերության կողմից նվերներ ստացան նաև Գեղանուշի նախակրթարանի սաները։ Ինչպես բոլոր տոներին, այս ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն գունագեղ դարձրեց Քաջարանի երեխաների օրը (տեսանյութ)
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լեռնագործների քաղաքի՝ Քաջարանի մանկապարտեզներին հեծանիվներ, ինքնագլորներ նվիրեց, իսկ երեխաներին՝ զարգացնող խաղեր: «Օրը տոնական էր ու գունառատ: Նախաձեռնությանը միացել էր նաև Քաջարանի համայնքապետարանը, որը նույնպես նվերներով էր այցելել մանուկներին»,- նշված է ԶՊՄԿ տարածած հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել ...
Կարդալ ավելին »Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիան քննարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 2-ին ընդունել է Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիայի (CGM) պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CGM կորպորացիան ամբողջությամբ պետական ձեռնարկություն է, որի հիմնական գործունեությունը վերաբերում է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտներին։ Կորպորացիայի կողմից իրականացվող խոշոր բիզնես ծրագրերն ընդգրկում են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը: Վահան Քերոբյանը նշել է, ...
Կարդալ ավելին »