Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Արարատի մարզի Երասխ գյուղում մետալուրգիական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների կադրերը՝ նշելով, որ զոհեր և վիրավորներ չունենք:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 299-ի
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 20-ով և հասել է 299-ի, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակվածներից 203-ը երեխաներ են, 96-ը` մեծահասակ: «Վարակվածներից 8–ը հոսպիտալացված են, 169-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »Կես տարում Հայաստան է այցելել 1 մլն զբոսաշրջիկ
ԷՆ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 199 հազար զբոսաշրջիկ 2023թ. հունիսինլավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ. 130 հազար, 2019թ.` 154 հազար զբոսաշրջիկ): 1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում, որը 30%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից:
Կարդալ ավելին »Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի 2-րդ փուլը
Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխտանքներն իրականացնում ենք երեք փուլով. ապրիլին ավարտել ենք առաջին փուլը, երկրորդ փուլի ավարտի ժամկետը հուլիսի 10-ն է, այսինքն այսօր, մենք անցած շաբաթվա ընթացքում կազմակերպության կողմից ստացել ենք երկրորդ փուլի ամբողջական փաթեթը: Այս մասին ասել է փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը: «Այս պահին աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ. մենք նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջին, ժամկետից ...
Կարդալ ավելին »Այցելություն՝ փորձի փոխանակման նպատակով
ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարությունից տեղեկացնում են, որ հունիսի 17-20 -ը ուսումնական այցով Հայաստանում կլինի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության Տաջիկստանի ԲՇԽ պատվիրակությունը, որը հանդիպումներ կունենա հայաստանյան իր գործընկերների՝ բազմաշահառու խմբի անդամներին և շահագրգիռ այլ մարմինների։ Այցելության նպատակն է տեղում ուսումնասիրել Հայաստանի ԱՃԹՆ-ի իրականացման հաջող փորձը։ Միջոցառման շրջանակներում, հուլիսի 20-ին, ԶՄՊԿ-ի Երևանյան գրասենյակում, արդյունահանող ընկերությունների խմբին կընդունի ԲՇԽ-ի անդամ, ...
Կարդալ ավելին »Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի
Հայաստանի ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կգումարի: Այդ մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Իսկ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի նիստերը կսկսվեն սեպտեմբերի 11-ին:
Կարդալ ավելին »Արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է. ԶՊՄԿ-ն աշխարհի առաջատարների մակարդակին հասնելու հավակնություններ ունի
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեծ հավակնություններ ունի՝ հասնելու ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների մակարդակին, կոմբինատը գործադրում է արդիականացմանն ուղղված ջանքեր, այդ թվում՝ բնապահպանական և այլ խնդիրների առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին վստահեցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին՝ անդրադառնալով նաև մի շարք հարցերի, այդ թվում նրան, թե կառավարության համասեփականատեր լինելու հանգամանքն ինչպես է անդրադարձել կոմբինատի աշխատանքների ...
Կարդալ ավելին »Վահագն Խաչատուրյանն ընդունել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի ազգային փոստային օպերատորի «Հայփոստի» հետ համագործակցության ոլորտները: Զրույցի ընթացքում Տատյանա Բակալչուկը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում Wildberries էլեկտրոնային առևտրի ցանցի գործունեության ընդլայնման արագ տեմպերը ...
Կարդալ ավելին »Հայաստանում կանցկացվի Խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված տարածաշրջանային համաժողով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով ԱՍՀ նախարարության և Բրիտանիայի «Երեխաների խնամք» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախկինում ստեղծված սերտ համագործակցության արդյունքն է. տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից։ 2023 թվականի հունվարին նախարար Մկրտչյանի հրավերով խնամատարության մասին պատմող «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման շրջանակում ...
Կարդալ ավելին »Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում․ բացահայտվել է հանցագործության 47 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, որից 1-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 14, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 5-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3, ֆիզիկական ներգործության, վստահված գույքը հափշտակելու և խուլիգանության՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, պաշտոնեական ...
Կարդալ ավելին »