Չինաստանի իշխանությունները օգոստոսի 10-ից բարձրացնում են բենզինի և դիզվառելիքի մանրածախ գները։ Այդ մասին ասված է ՉԺՀ զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի ծանուցման մեջ։ Բենզինի գինը մեկ տոննայի դիմաց կբարձրանա 240 յուանով (33.5 դոլար), իսկ դիզելային վառելիքինը՝ 230 յուանով (32.1 դոլար)։ Գործող գնագոյացման մեխանիզմի համաձայն՝ նավթամթերքի գները ճշգրտվում են՝ կախված նավթի միջազգային գների փոփոխություններից: Չինաստանի երեք խոշոր նավթային ընկերություններին՝ China National Petroleum Corporation-ին, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Վահագնի» ռեստորանի աշխատակցի վրա ավազակային հարձակման համար կալանավորվել է 3 անձ․ ՔԿ
Բացահայտվել է օգոստոսի 5-ին «Վահագնի» ռեստորանային համալիրում կատարված ավազակային հարձակման դեպքը։ Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ 2023թ. օգոստոսի 5-ին Երեւան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, գտնվել է աշխատանքի վայրում՝ Երեւան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում, որտեղ մուտք են գործել երկու դիմակավորված անձինք, իրեն կապկպել են կպչուն ժապավենով։ Նրանցից մեկը, ...
Կարդալ ավելին »ԱՄՆ դեսպանատանն արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացվել. 1 անձի մեղադրանք է առաջադրվել
Տիրան Հասրջյանը ԱՄՆ դեսպանատանը արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու մասին արգելքը: Ըստ մեղադրանքի՝ Տիրան Հասրջյանը բազմազանության ...
Կարդալ ավելին »«Արտանիշ-9» հնավայրի պեղումներն ավարտական փուլում են
Ավարտին են մոտենում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ և Շողակաթ համայնքի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրի պեղումները, որոնք իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ Գերմանիայի Հալեի Մարտին Լյութերի համալսարանի հետ համատեղ, Արսեն Բոբոխյանի և Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։ Ինչպես տեղեկացրեց հայ-գերմանական հնագիտական արշավախմբի ղեկավարի տեղակալ Մարիամ Ամիրյանը, պեղումներն ընթանում են 2020 թվականից սկսած: Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարան, որը թվագրվում է Ք. ա. երրորդ հազարամյակի ...
Կարդալ ավելին »Շումախերի Ferrari F2001b բոլիդ բոլիդն աճուրդի է հանվել
Sotheby’s-ն աճուրդի է դրել Ֆորմուլա-1-ի Ferrari F2001b բոլիդը, որով 2002 թվականին աշխարհի առաջնությանը մասնակցել է լեգենդար գերմանացի մրցարշավորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը, հաղորդում է rmsothebys-ը։ Ferrari F2001b-ով Շումախերը հաղթել է 2022թ․ Ավստրալիայի Մեծ մրցանակում։ Աճուրդը տեղի կունենա օգոստոսի 16-19-ին։ Sotheby’s-ն անցած տարի աճուրդում ռեկորդային գնով վաճառել էր Շումախերի Ferrari F2003-GA բոլիդը, որով նա նվաճել էր 6-րդ չեմպիոնական տիտղոսը Ֆորմուլա-1-ում։ ...
Կարդալ ավելին »Forbes. միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, երբ ԼՂ-ում մարդիկ սովամահ են լինում
Իրավապաշտպան Էվելինա Օչաբը, որի գործունության հիմնական ուղղություններից է աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումները, Forbes-ում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Հոդվածում իրավապաշտպանը մեջբերել է ՄԱԿ-ի փորձագետների՝ օգոստոսի 7-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով բնակչությունը բախվել է ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն սկսում է ընկերության համապարփակ թվայնացման նոր գործընթաց
«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության թվայնացման գծով տնօրեն Սադեկ Ազիմովին արմատներով Ուզբեկստանից է, ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ Նա ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներից է տարածաշրջանում։ Ներկայացնում ենք syuniacyerkir-ի հարցազրույցն Ազիմովի հետ։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ՏՏ ֆակուլտետը, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ, այնուհետև ուսումը շարունակել Մադրիդում, ունի MBA կոչում IE բիզնես դպրոցից: Իր կարիերայի ընթացքում աշխատել է խոշորագույն ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ. Associated Press
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը զգուշացրել է, որ «Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ» և կոչ արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին գործը փոխանցել միջազգային տրիբունալ, հաղորդում է Associated Press-ը։ «Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում ասվում է, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը Ադրբեջանի կողմից լրջորեն խոչընդոտում է սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմանը մոտ 120 ...
Կարդալ ավելին »Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն․ «Ջրմուղ»
Ստեփանակերտում չոր ու տոթ եղանակի հետեւանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն: Այս մասին հայտնում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն։ Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների եւ վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով: Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը եւ գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին: Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ...
Կարդալ ավելին »ԿԲ․ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքն այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 16:00-ից մինչեւ սույն թվականի օգոստոսի 11-ի ժամը 18:00-ն տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից։ «Ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի ...
Կարդալ ավելին »