Author Archives: admin

Մարդուն փոխպատվաստված խոզի երիկամները ոչ միայն չեն մերժվել, այլև առաջին անգամ սկսել են նորմալ գործել

Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու երկու երիկամները փոխարինել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով։ Խոզի երիկամները, ընտանիքի թույլտվությամբ, փոխպատվաստել են հիվանդի, որի մոտ ուղեղի մահ է ախտորոշվել։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Բժշկության պատմության մեջ առաջին անգամ դոնորական օրգանները ոչ միայն չեն մերժվել, այլև սկսել են նորմալ գործել, այսինքն՝ արտադրել մեզ՝ մաքրելով օրգանիզմը նյութափոխանակության թունավոր արգասիքներից։ Այս բացառիկ վիրահատության մանրամասն ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի միջոցով 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 11 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։«Օգոստոսի 18-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ ...

Կարդալ ավելին »

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ...

Կարդալ ավելին »

Գավառի թիվ 3 դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել չարաշահումներ կատարելու համար

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հով­հաննես Թու­մանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի ...

Կարդալ ավելին »

Կանադայում անտառային հրդեհների պատճառով զանգվածային տարհանումներ են սկսվել. տեսանյութ

Կանադայի Հյուսիսարևմտյան տարածքների կենտրոն Յելոունայֆ քաղաքի արվարձաններում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց են տարհանել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել են քաղաքի օդանավակայանում, որպեսզի տարհանվեն ռազմական ինքնաթիռներով։ Յելոունայֆի 20 հազար բնակիչներին տարհանվելու ժամանակ է տրվել մինչև տեղի ժամանակով օգոստոսի 18-ի կեսօր։ Օգոստոսի 17-ի դրությամբ կրակը քաղաքից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվել։ Հյուսիսարևմտյան տարածքներում գրեթե 240 անտառային ...

Կարդալ ավելին »

39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է 18․3 մլն դրամի չափով տուգանք: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում հրուշակեղենի գործարան է կառուցվում․ կստեղծվի մինչև 1500 աշխատատեղ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։ Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ. ընթացիկ աշխատանքներում ...

Կարդալ ավելին »

Գերմանիան օրենք է ընդունել կանեփի մասնակի օրինականացման մասին

Գերմանիայի նախարարների կաբինետը օրինագիծ է ընդունել երկրում կանեփի աճեցման և օգտագործման մասնակի օրինականացման մասին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը։ «Սա կարևոր օրինագիծ է: Սա շրջադարձային կետ է Գերմանիայի թմրանյութերի քաղաքականության մեջ», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լաուտերբախը: Միաժամանակ, ըստ նախարարի, ոչ ոք չպետք է սխալ ընկալի օրենքը, քանի որ կանեփի ...

Կարդալ ավելին »

70 հազար շիշ հայկական կոնյակ է արտահանվել Չինաստան, լավ է վաճառվում նաև մեղրը

Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը տնտեսության ոլորտում արագորեն զարգանում է։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։ «Կարծում եմ, որ շատ լավ արդյունքների ենք հասել։ Տարբեր ոլորտներում համագործակցության նոր ծրագրեր կան, ինչը, կարծում եմ, շատ լավ հիմք է երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Այդ նախագծերից են ճանապարհների և ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, ենթակայանների և ջրամբարների կառուցումը, կաուչուկի արտադրությունը, ինչպես ...

Կարդալ ավելին »
ajax-loader