Սլովենիա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 27-ին այցելել է Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նՍլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին: Ներկա էին նաև Սլովենիայում Ավստրիայի դեսպանը և Սլովենիայի Կարմիր խաչի ներկայացուցիչը: Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ինչո՞վ փոխարինել Յունիստրիմ համակարգը
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու գործող սահմանափակումներն էապես ազդել են Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բանկերով դրամական փոխանցումների համակարգի վրա: Այսօր շուկայում գործում են դրամական փոխանցումների սահմանափակ տարբերակներ: Գրեթե բոլոր բանկերը դադարեցրել են համագործակցությունը Յունիստրիմ (Unistream) համակարգի հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը նշեց, որ ամենամեծ դրամական փոխանցման համակարգի՝ Յունիստրիմի (Unistream), հայաստանյան բանկերից դուրս մղվելու պատճառներն, ըստ էության, ...
Կարդալ ավելին »Համաշխարհային դպրոցական խաղերում Հայաստանի բոլոր ըմբիշները մեդալներ են նվաճել
Համաշխարհային դպրոցական խաղերում Հայաստանի ազատ ոճային բոլոր ըմբիշները մեդալներ են նվաճել: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը՝ արծաթե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Ավետիք Թութխալյանը, 62 կգ քաշային Մաքսիմ Մկոյանը, իսկ 44 կգ քաշային Նարեկ Հակոբքյոխվյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշներ Մարատ Աճեմյանը (44 կգ) և Արամ Սարգսյանը (62 կգ) անցկացրել են 4-ական ...
Կարդալ ավելին »Երևանում կկայանա մեդիա արվեստի 15-րդ միջազգային CYFEST փառատոնը
Երևանի երեք հարթակներում սեպտեմբերի 2-18-ը տեղի կունենա մեդիա արվեստի 15-րդ միջազգային CYFEST փառատոնը։ Այս տարվա փառատոնի թեման է խոցելիությունը։ CYFEST-ի 15-րդ փառատոնը նվիրված է մարդկային և ոչ մարդկային մարմնի, կենսաբանական, սոցիալ և կիբերտարածությունների, պատմության և ապագայի սցենարների (հակա)խոցելիությանը, ինչպես նաև անցումային վիճակում գտնվող աշխարհի հետ բախումներին և փոխհարաբերություններին։ CYFEST-ը վիդեոարվեստ է, ձայնային ցուցահանդեսներ, փերֆորմանսներ, դասախոսություններ և տեսադիտումներ է ամբողջ աշխարհից արվեստագետների, ինժեներների և ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի տևական բողոքների հետևանքով ջնջվել է Արցախի նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: «Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել: ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակել է Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 27-ին ժամը 23:30-ի սահմաններում հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Կարդալ ավելին »Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել 2 զինծառայող. ՊՆ
Դեռևս չպարզված հանգամանքներում օգոստոսի 27-ին հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Աննա Հակոբյանը Սիսիանում մասնակցել է անցկացվող «Ֆեստիվառին»
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 26-ին Սիսիան քաղաքում մասնակցել է վերջին «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին: Փառատոնը կազմակերպել է Հանրային hեռուստաընկերությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նպատակն է ներկայացնել տեղական արտադրանքը, բացահայտել Սիսիանի թաքնված և հայտնի վայրերն ու ապահովել մշակութային ժամանց: Ինչպես տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակից, մինչև համերգային ծրագրի մեկնարկը վարչապետի տիկինը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, փոխմարզպետ ...
Կարդալ ավելին »Արարատի մարզում ավտովթարից երեք անչափահասների մահվան դեպքով քրեական վարույթ է սկսվել
Օգոստոսի 27-ին՝ ժամը 14:08-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի Նոր Ուղի բնակավայրի ջրատար ավտոմեքենա է ընկել։ Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի 15-ամյա բնակիչը, վարելով Mersedes մակնիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը: Դրա հետեւանքով պատանին, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայում է
Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:
Կարդալ ավելին »