Author Archives: admin

Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ից Ռուսաստան մեքենաների վերաարտահանման արգելքը

Վրաստանը սեպտեմբերի 26-ից արգելում է Եվրամիության երկրներից ներկրվող ավտոմեքենաները վերաարտահանել Ռուսաստան և Բելառուս։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Այսպիսով, Վրաստանը միացել է Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցների ևս մեկ՝ 11-րդ փաթեթին, որն արգելում է Ռուսաստան ներմուծել ավելի քան 1900 խորանարդ սանտիմետր ծավալի շարժիչով փոխադրամիջոցներ, ինչպես նաև բոլոր տեսակի էլեկտրամոբիլներ ու հիբրիդային շարժիչով ...

Կարդալ ավելին »

Արցախի Մարտունի քաղաքում ապամոնտաժվում է Մոնթե Մելքոնյանի արձանը

Արցախի Մարտունի քաղաքից հանվում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի,  արձանը։ Լրատվամիջոցերը տարածել են լուսանկարներ, որոնցում երևում են ապամոնտաժման աշխատանքները։ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։

Կարդալ ավելին »

Ճապոնիան պատրաստակամ է աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Ինչպես տեղեկանում ենք ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, ինչպես նաև վերջիններիս սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։    Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նախարարության և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են

 Լեռնային Ղարաբաղում  պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն Հայաստանի առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:  Ինչպես հայտնեցին նախարարությունից, այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում: Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

Կարդալ ավելին »

Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում. Տեղեկատվական շտաբ

Հայաստանի Հանրապետություն տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող ԼՂ քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Տեղեկատվական շտաբը: «Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։ Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ...

Կարդալ ավելին »

Լճափում մեկնարկեց առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Առողջապահական համակարգի 2021-2026 թվականների բարեփոխումների ծրագրի» շրջանակներում մեկնարկել է Առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը։ Ինչպես տեղեկացրեց Լճափի ԱԱՊԿ տնօրեն Տիգրան Մարգարյանը, շինարարության պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 80 միլիոն դրամ, որը հատկացվել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներից։ Շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտել առաջիկա 10 ամիսների ընթացքում։ Նորակառույց միահարկ շենքն ...

Կարդալ ավելին »

Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար

 Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքները։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։ «Շվեդիան Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) միջոցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հատկացրել 15 մլն շվեդական կրոն՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները՝ այդ թվում ...

Կարդալ ավելին »

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ գործակցելով աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր շահագրգիռ կողմերին, որոնք ցանկանում են աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոչ է անում համագործակցել իրենց հետ՝ ռեսուրսները մեկտեղելու և դրանք նպատակին ծառայեցնելու համար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն ասաց՝ իրենց հետ համագործակցելու պարագայում աջակցության տրամադրումը կլինի թիրախային:  Նա պատմեց՝ երբ Լեռնային Ղարաբաղից բռնի ...

Կարդալ ավելին »

Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ

 Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում և Գորիսի կոորդինացիոն կենտրոնում դիմավորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և ապահովում կենսական անհրաժեշտության առաջնային պարագաներով և սննդով՝ Կառավարության բոլոր գործընկերների հետ համագործակցությամբ։ Այդ մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ մանրամասնելով բռնի տեղահանված անձանց աջակցության համար տարվող աշխատանքները: «Մեր դեպքում ոչ միայն պարզապես դիմավորելն է, այլ նաև տեղում հիմնական կարիքներն իմանալն է ...

Կարդալ ավելին »

Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի

Տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում  սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացի, իսկ Կարմիր գյուղից՝ մեկ տարեց կին։ Այդ մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացու տարհանել են Վանք գյուղից։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader