Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է շտկել «iPhone»-ի «Թելադրել» ֆունկցիայի հետ կապված սխալը, որի պատճառով «ռասիստ» բառը ճանաչվում է որպես «Թրամփ»։ Այս մասին հայտնել է Variety ամսագիրը։
«Մենք տեղյակ ենք խոսքի ճանաչման մոդելի հետ կապված խնդրի մասին, որն ապահովում է «Թելադրել» ֆունկցիան, եւ մենք այսօր կատարում ենք ուղղումը»,- ասել է Apple-ի ներկայացուցիչը:
Ինչպես նշել է ամսագիրը, օգտատերերը մինչ այդ հայտնաբերել էին, որ եթե iPhone-ին թելադրում են «ռասիստ» բառը, ապա կարճ ժամանակում ցուցադրվում է «Թրամփ» բառը։ Apple-ը նշել է, որ խոսքի ճանաչման ֆունկցիան կարող է ժամանակավորապես ցուցադրել հնչյունների առումով համընկնող բառեր՝ մինչ ճիշտ տարբերակին անցնելը: