Իսրայելն արգելափակում է վրանների, շարժական տնակների եւ ծանր տեխնիկայի առաքումը Գազայի հատված՝ փլատակների մաքրման համար: Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Նա նշել է, որ պաղեստինյան անկլավում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ավարտին մնացել է ընդամենը երկու շաբաթ, սակայն փաստաթղթի որոշ դրույթներ դեռ չեն իրականացվել։ Դրանց թվում է շարժական տների առաքումը, որոնք անհրաժեշտ են մարտերի արդյունքում օթեւանը կորցրած մարդկանց բնակության համար:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 60 հազար շարժական տներից ոչ մեկը դեռ չի տեղափոխվել Գազա այն 200 հազար վրաններից, որոնք պետք է մատակարարվեն Իսրայելի եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ-ի միջեւ կնքված զինադադարի պայմանների համաձայն։ ՄԱԿ տվյալներով՝ գոտու շենքերի 69 տոկոսը ավերվել է, իսկ Գազայի ավելի քան 1,8 մլն բնակիչներ ժամանակավոր կացարանների կարիք ունեն։