Երեւանում, Ռուս-հայկական համալսարանի Մշակույթի տանը, նոյեմբերի 25-ին եւ 26-ին տեղի կունենա «Նորարարական տեխնոլոգիաները եւ արհեստական բանականությունն առողջապահությունում. թշնամի՞, թե՞ դաշնակից» միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որը կազմակերպել է ՌՀԱ կենսաբժշկության եւ ֆարմացիայի ինստիտուտը։
Կոնֆերանսի թեման է՝ «Բժշկության կիբեռտարածքը. արհեստական բանականությունը որպես բժշկի եւ պացիենտի թշնամի եւ դաշնակից»։
Կոնֆերանսին կմասնակցեն առաջատար փորձագետներ բժշկության, ֆարմացիայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի առողջապահության նախարարությունների եւ նորարարական կենտրոնների ներկայացուցիչներ։

Կոնֆերանսի կարեւոր ուղղություններն են.
- ԱԲ-ը ճառագայթաբանությունում եւ ախտորոշման մեջ. հիվանդությունների վաղ հայտնաբերման նորարարական մոտեցումների քննարկում
- Էթիկական եւ իրավական կողմերը. բժշկական պրակտիկայում ԱԲ օգտագործման պատասխանատվության եւ անվտանգության հարցեր
- Պացիենտների տվյալների կոնֆիդենցիալություն. ինչպես պաշտպանել բժշկական ինֆորմացիան տեխնոլոգիաների զարգացման պայմաններում
- Հեռուստաֆարմացիա. նոր մոտեցումներ հեռավար խորհրդատվությանը եւ պացիենտների ուղեկցմանը դեղաբանների կողմից՝ ԱԲ եւ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։
Մասնակիցները կստանան պաշտոնական հավաստագրեր եւ վարկեր։
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել +37494414490, +37493169002 հեռախոսահամարներով։