Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆրանսիայի
էկոլոգիական անցման, կենսաբազմազանության և կլիմայի ու բնության հարցերով միջազգային
բանակցությունների նախարար Մոնիկ Բարբուի հետ։
Քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման,
կլիմայական քաղաքականության և երկկողմ համագործակցության խորացման
առաջնահերթությունները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բնապանության ոլորտում 2016 թվականից սկսված
Հայաստան-Ֆրանսիա արդյունավետ գործընկերությանը, որն իրականացվում է հիմնականում ԵՄ
ֆինանսավորմամբ մի շարք ծրագրերի շրջանակում։

Նախարարը բարձր է գնահատել ջրային ռեսուրսների կառավարման պլանների մշակմանն
ուղղված համատեղ աշխատանքը, ջրային տվյալների թվայնացման և «Էկոպորտալի» զարգացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները։
Ներկայացրել է «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական գործիքը, որը
հնարավորություն է տալիս ուղղել լրացուցիչ միջոցներ կլիմայական ծրագրերին և նպաստել
ֆինանսական բեռի նվազեցմանը։
Քննարկել են նաև միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը, այդ
թվում՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները, #COP17-ի
կազմակերպչական գործընթացում Ֆրանսիայի կողմից տրամադրվող փորձագիտական
աջակցությունը:
Հանդիպումն ավարտվել է պատրաստակամությամբ՝ շարունակելու սերտ համագործակցությունն՝
ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայական մարտահրավերներին համատեղ
արձագանքելուն։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ